Պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով պետք է իրականացնել բարեփոխումների համալիր ծրագիր, որը կհստակեցնի կառավարման համակարգում լիազորությունների շղթան և ստորաբաժանումների գործառույթները՝ օպտիմալացնելով կառավարման համակարգը և բացառելով միանման գործառույթների իրականացումը:
Աշխատանքներ պետք է իրականացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մեծացման համար՝ ավելացնելով նրանց լիազորությունները:
Մեծացնել բազմազավակ ընտանիքների ֆինանսական օժանդակությունը, մշակել ընթացակարգ, որի կիրառմամբ կփոխհատուցվեն բազմազավակ ընտանիքների երեխաների ուսումնական ծախսերի որոշակի մասը:
Ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:
Ձևավորել Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և
արտերկրահայության բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվել օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից:
Ձևավորել պետական կառավարման մասնագետների վերապատրաստման արդիական համակարգ:
ԱԺ-ին և Կառավարությանը կից ստեղծել գիտափորձաքննական խորհուրդներ:
Հիմնովին վերանայել պետական գնումների համակարգը և օրենսդրությունը, այդ թվում՝ մրցույթում հաղթող ճանաչելու սկզբունքները և հետագա վերահսկողության մեխանիզմները:
Իրականացնել տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր:
Մշակել և իրագործել ՀՀ նախկին վարչական շրջանները վերականգնելու, դրանք որպես միասնական խոշորացված համայնքներ տեղական հանրաքվեների և ՏԻ մարմինների միջոցով կառավարելու, ինչպես նաև ՀՀ մարզային բաժանումը խոշորացնելու և մարզպետների գործառույթները բացառապես ՀՀ կառավարության տարածքային կառավարման քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ համակարգման ու հսկողության լիազորություններով սահմանափակելու ծրագիր:
Հանրային Կառավարում
Հանրապետություն կուսակցություն

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ