«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
Տնտեսական քաղաքականություն
  • Հայաստանի բանկային համալիրի իրական հավասար մրցակցության ապահովում, պետական աջակցություն և վերահսկողություն:
  • Եվրոպական բանկային համալիրի և առանձին սուբյեկտների հետ գործընկերային համագործակցություն՝ ազատ գումարային նպատակային ներառում ՀՀ-ում:
  • Եվրոպական մասնավոր և կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների Հայաստան մուտքի ապահովում ՝ անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծում։
  • Նվազագույն զամբյուղը հասցնել 150.000 հհ դրամ (նվազագույն զամբյուղը պետք է ապահովի քաղաքացու անհրաժեշտ ծախսերը ամսվա կտրվածքով): Նվազագույն զամբյուղի գումարի չափը հարկման ենթակա չէ: Նվազագույն աշխատավարձը պետք է լինի նվազագույն զամբյուղից 30- 40% ավել:. Նվազագույն զամբյուղը պետք է ուղիղ համեմատական լինի թոշակին:
  • Խրախուսել երիտասարդ գործարարների գործունեությունը, իրականացնել պետական պրոտեկցիա՝ հարկային զեղճեր, վարկային տոկոսադրույքների զեղչեր, ներկրում, արտահանում , մաքսատուրքերի զեղչեր՝:
  • Ազգային բանկի ներդրում։
  • Բանկերի քանակը անհապաղ պետք է նվազեցնել և առաջնահերթությունը տալ ազգային բանկի ստեղծմանը, քանի որ ՀՀ-ում օտարերկրյա կապիտալով բանկերի գործունեությունը պրակտիկայում ցույց է տալիս մեծ վտանգ՝ ՀՀ քաղաքացիների ֆինանսական միջոցների վրա:
  • Վարկավորման մեխանիզմների բարելավում։
  • Մասնավոր բանկերի գերշահույթի հետապնդման կասեցում։
  • Հայաստանը պետք է ակտիվորեն հետապնդի համաշխարհային տնտեսական համակարգի մեջ ինտեգրացման քաղաքականություն, մասնակցի գլոբալ ու տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, զարգացնելով հաղորդակցման ուղիները եւ ընդգրկվելով խոշոր ենթակառուցվածքային ու արտադրական նախագծերի մեջ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի եւ ԵՄ այլ երկրների, Միջին Արեւելքի երկրների հետ: Խիստ կարեւոր է նաեւ ներհանրապետական հաղորդակցման  ուղիների վերակազմավորումն անվտանգության ապահովման ու ռազմավարական բնույթի խնդիրների լուծման համար:
  • Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման եւ տնտեսական զարգացման ինստիտուտների ձեւավորման ու կայացման բնագավառում:
  • Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հմինադրամի եւ միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ, պետությունը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրի ներտնտեսական իրավիճակի, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման, պետության ստանձնած ու հարաճող սոցիալական պարտավորությունների, ներդրումային ծրագրերի ու արտաքին պարտքի կառավարման օպտիմալ համամասնության ձեւավորման նպատակով:
  • Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։