«Հայոց Հայրենիք» կուսակցություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Առողջապահություն
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման և կայացման առաջին նախապայմանն այս ոլորտում իրավահավասարության հաստատումն է։ Առողջապահական համակարգի զարգացման համար առաջին հերթին համակարգի պատասխանատուներին և նրանց ընտանիքի անդամներին պետք է արգելվի հետազոտվել և բուժում ստանալ արտերկրում։ Միայն այս պարագայում համակարգի պատասխանատուները կձեռնարկեն բոլոր միջոցները ` Հայաստանում առողջապահությունը զարգացած ու հասանելի դարձնելու համար։
Հույժ կարևոր է ապօրինի կլինիկական փորձարկումներն արգելող օրենսդրական դաշտի ստեղծումը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղյակ լինի Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների բնույթի ու նպատակի մասին։ Պետք է բացառվեն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող ապօրինի կլինիկական փորձարկումները:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված բոլոր դեղամիջոցները և պատվաստանյութերը պետք է ենթարկվեն մանրամասն փորձաքննության։ Պետք է արգելվի կեղծ դեղամիջոցների մուտքը Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունում պետք է հիմնադրվի հայկական պատվաստանյութերի արտադրության գործարան , ինչի արդունքում կզարգանա գիտությունը , կկանգնի գիտնականների արտագաղթը , քաղաքացին վստահ կլինի պատվաստանյութի որակի ու անվտանգության վրա։ Այսպիսով կվերականգնի քաղաքացու երբեմնի վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ:
Օրենսդրությամբ պետք է սահմանվի , որ պատվաստանյութերի կիրառումը պետք է լինի ԿԱՄԱՎՈՐ:
Պետք է վերանայվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման բոլոր ուղեցույցերը , կազմակերպվեն այս հիվանդության արդյունքում մահացած անձանց դիահերձումներ , հիվանդության առաջացրած խնդիրների բացահայտում , բուժման արդյունավետ միջոցների մշակում և ներդրում ` անհետաձգելի ռեժիմով։
Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ ` անպտղության պատճառները պարզելու համար։ Կարևոր է շեշտը դնել անպտղության կանխարգելման ու բուժման ծրագրերի իրականացման վրա:
Անհրաժեշտ է վերացնել ուռուցք - առաջացնող բոլոր պատճառները ` բարձր ճառագայթային ֆոնը , անորակ ու կասկածելի սնունդը , վնասակար սովորությունների տարածվածությունը , սննդի , ջրի , օդի և հողի աղտոտվածությունը , սթրեսը և այլն։ Ուռուցքով տառապող հիվանդների բուժումը պետք է շարունակի մնալ պետության լիակատար հոգածության ներքո։ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չբուժվող բոլոր տեսակի ուռուցքային հիվանդություններով հիվանդները ոչ թե պետք է ուղղորդվեն արտերկիր , այլ պետք է կազմակերպվի տեղում նրանց բուժումը ` այդ թվում նաև Սփյուռքում բնակվող հայ մասնագետների կամ օտարազգի մասնագետների կողմից։ Պետության հոգածության ներքո պետք է լինի հատկապես մանկական ուռուցքաբանության ոլորտը։
Նախկինում նախատեսված բոլոր սքրինինգային ծրագրերը պետք է կյանքի կոչվեն:
Անհրաժեշտ է իրականացնել առողջապահական համակարգի համաչափ զարգացում ՀՀ ողջ տարածքում։ ՀՀ մարզերում աշխատող բժիշկներին պետք է վարձատրել շուրջ 30%- ով ավելի , քան մայրաքաղաքում , նրանց տալ մի շարք արտոնություններ ` դեպի մարզեր բժշկական կադրերի հոսք ապահովելու համար :
Անհրաժեշտ է ներդնել համատարած ապահովագրական համակարգ:
Պետք է առաջնահերթություն տրվի սահմանադրական այն նորմին , ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալու մասնագիտական օգնություն , հարգալից վերաբերմունք բուժանձնակազմի կողմից։
Ուսումնասիրվելու են առողջապահական համակարգի բյուջեի ծախսի ուղղությունները և դրանց տրվելու է անաչառ , բազմակողմանի , հիմնավորված և վերջնական գնահատական։
Բյուջեից ցանկացած քանակի գողությունը , մսխումը յուրացումը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։
Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում բնակչության համար ստեղծել առանձնահատուկ պայմաններ առողջ ապրելակերպով զբաղվելու համար նպաստել առողջ ապրելակերպով ապրելու գորընթացի ներդրամնն ու զարգացմանը։