«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
  • Վերականգնել և զարգացնել գերժամանակակից ռազմարդյունաբերությունը` օգտագործելով հայ և հրավիրված գիտնականների հայտնագործությունները:  Կստեղծենք տարածաշրջանի ամենազարգացած և արդիական ռազմարդյունաբերական համալիրը, որը կապահովի մեր բանակի պահանջները՝ ժամանակակից ՙխելացի՚ զինատեսակներով, կարտահանի դրանք` ապահովելով այդ ոլորտի շարունակական զարգացումը, Հայաստանի տնտեսական հզորացումը և անվտանգությունը։
  • Զորքը կապահովի գերժամանակակից պաշտպանողական և հարձակվողական զինատեսակներով, զինամթերքով, զինվորական հագուստով, հատուկ սարքավորումներով:
  • Հինգ տարվա ընթացքում կստեղծենք պրոֆեսիոնալ բանակ: Զինվորական ծառայությունը կդարձնենք ցանկալի, պատվաբեր, բարձր վարձատրվող:
  • Բանակը յուրաքանչյուր տարի կհամալրվի արհեստավարժ, ՀՀ-ում և արտերկրում ուսանած, մասնագիտական պատրաստվածություն անցած սպայական կազմով ՝ պարբերականորեն իրականացնելով բնական սերնդափոխություն:
  • Կհզորացվեն հետախուզության և հակահետախուզության ոլորտները, որոնց հիմնական խնդիրը կլինի հավաքագրել տեղեկատվություն իրական կամ պայմանական թշնամու ռազմական ռեսուրսների, մարտական գործողությունների, խոցելիության, պլանների մշակման, իրական և հավանական մարտական գործողությունների վայրի մասին:
  • Կզսպենք այլ պետությունների և հակապետական` ծայրահեղական ու ահաբեկչական կազմակերպությունների, օտարերկրյա գործակալական մարմինների հետախուզական գործունեությունը:
  • Կվերապատրաստվեն սահմանապահ զորքերը, բարձրացնելով մարտունակության մակարդակը (ՀՀ և արտերկրի պրոֆեսիոնալների կողմից):
  • Դպրոցների բարձր դասարաններում, որպես հիմնական առարկա կներդրվի զինվորական կրթություն` խթանելով Ազգ-Բանակ հայեցակարգի կայացումը։
  • Բանակի բարեփոխում, բնակության վայրից 50կմ շառավղով ծառայություն, նորակոչիկներին առաջնագծից դուրս բերում, պայմանագրային պրոֆեսիոնալ բանակի կայացում, բանակի վերազինում 6-րդ սերնդի սպառազինությամբ։
  • Բանակը դարձնել հիմնականում պայմանագրային բարձր աշխատավարձով, 18 տարեկան նորակոչիկներին դուրս բերել առաջին գծի ծառայությունից։
  • Բյուջեի հիմնական միջոցների գերակշիռ մասը ուղղել բանակի արդիականացմանը և սպառազինությանը:
  • Հրատապ պետք է մշակել և կյանքի կոչել Հայոց ազգային բանակի վերականգնման և վերազինման համալիր ծրագիր: 
  • Մշակված պետական ծրագրով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը կարճ ժամանակահատվածում պետք է համալրել վերջին սերնդի զենքով և զինամթերքով: 
  • Հնարավորինս կարճ ժամկետում պետք է ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, որը կլինի տեխնիկապես գերհագեցած: 
  • Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ, իսկ մինչ այդ իրագործել անձնակազմի կառուցվածքային արդիականացում՝ առաջնագծում ծառայություն սահմանելով միայն փորձառու պայմանագրային ծառայողների համար: 
  • Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի պետության կարևորագույն առաջնահերթությունը: Այդ համայնքներում առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին պետք է տրամադրվեն լայն արտոնություններ: