«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
  • Կվարենք Հայաստանի և Սփյուռքի ներուժների ամբողջական միավորման կուրս՝ որպես գերակայություն ընդունելով ՀՀ պետական շահը: ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ հիմնադիր անդամ:
  • Մենք կշարունակենք խորացնել հարաբերությունները դաշնակիցների հետ: Առանձնահատուկ գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ կլինի մեր արտաքին հարաբերությունների կարևոր բաղկացուցիչը:
  • Մեկ տարվա ընթացքում կհասնենք Եվրոմիության երկրների հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ռեժիմի հաստատմանը:
  • Խիստ կարևորում ենք Չինաստանի Ժողովրդական և Հնդկաստանի Հանրապետությունների հետ մեր հարաբերությունները իրական բարեկամական-ռազմավարական մակարդակի հասցնելը:
  • Առանձնահատուկ կարևորություն ենք համարում Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական երկրների մեծ մասի, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերությունները գործընկերայինից բացարձակ բարեկամականի աստիճանի բարձրացումը:
  • Եվրոմիության երկրների հետ տնտեսական, ռազմավարական, քաղաքական հարաբերությունների խորացումը համարում ենք առաջնային խնդիր: Իրատեսորեն գնահատելով նրանց հետաքրքրությունը մեր տարածաշրջանի և ՀՀ հանդեպ, կհասնենք վստահելի և իրավահավասար գործընկերոջ կարգավիճակի՝ համադրելով մեր շահերը նրանց շահերին:
  • Կակտիվացնենք մեր գործունեությունը Լատինական Ամերիկայի երկրների հետ, ուղղորդելով մեր տարածաշրջանում նրանց հետաքրքրությունները: Կհասնենք նրանցից դաշնակցային հարաբերությունների:
  • Կճանաչենք Քրդերի, Եզդիների մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը, որպես ցեղասպանություն:
  • Միջազգային հարթակներում կներկայացնենք եզդիների և ասորիների ազգային շահերը, կպաշտպանենք նրանց դատը:
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է: Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: 
  • Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն: 
  • «Բարգավաճ Հայաստանը» կարևորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր ինտեգրման ընդլայնումը: Միաժամանակ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար պետք է դառնա ոչ միայն ապրանքների և ծառայությունների իրացման մեծ շուկա, այլև դեպի Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներհոսքի կարևորագույն աղբյուր: 
  • Մենք շարունակաբար մեր ակտիվ մասնակցությունն ենք ունենալու ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցներում ընթացող գործընթացներին՝ շարունակելով կառուցողական գործունեությունը եվրաինտեգրման գործընթացներում: 
  • Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացի շարունակականության օգտին: 