«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Սոցիալական պաշտպանություն
  • Արժանապատիվ կենսաապահովման նպատակով պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագրեր: Այդ նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կատարեն անհրաժեշտ հողհատկացումներ: Նորակառույց շենքերում բնակարանները պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված 1մ2 համար 180 հազար դրամով կամ 60մ2  բնակարանները՝ մոտ 20-22 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:  Շահառուներն առանց կանխավճարի ձեռք բերված գույքի ամսական մարումները կկատարեն 10 տարվա ընթացքում: 
  • Պետությունը հատուկ հոգածություն պետք է ցուցաբերի բազմազավակ, միայնակ,  հատուկ կարիքներ ունեցող մայրերին, բազմազավակ ընտանիքներին,  Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով նրանց տրամադրվող ֆինանսական, այլ օժանդակության ծավալները: Անհրաժեշտ է հատուկ օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին:  
  • Անհրաժեշտ է երկրից հեռացած և իրենց օթևանները կորցրած մեր հայրենակիցներին վերադարձի դեպքում անվճար տրամադրել հողատարածք՝ բնակարանները 30 տարով չօտարելու պայմանով տներ կառուցելու համար: 
  • Աշխատանքային կենսաթոշակը պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ, իսկ թոշակներն ու աշխատավարձերը գնաճին համընթաց պարբերաբար պետք է ինդեքսավորվեն:  
  • Առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով պետք է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և թոշակները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումը պետք է ապահովվի կանխատեսելի ու անհրաժեշտ ծավալի ամենամյա ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որն էլ իր հերթին կապահովի պետական բյուջեի հարկային մուտքերի ակնկալվող չափի ավելացում:  
  • Առաջիկա մեկ տարվա ընթացքում աղետի գոտու ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է ապրի ժամանակավոր կացարանում:
  • Պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների, ինչպես նաև իրենց հիմնական բնակության վայրը կորցրած և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատումն ու սոցիալական աջակցության համալիր ծրագրի իրականացումը
  • Բնակչության խոցելի և կարիքավոր խմբերի սոցիալական բեռի մեղմում
  • Աղքատության հաղթահարումը և սոցիալական բևեռացման նվազեցում
  • Զբաղվածության և աշխատանքի խթանումը 
  • Սոցիալական արդյունավետ ծառայությունների մատուցում
  • Սոցիալական պայմանների բարելավումը և կենսամակարդակի ավելացում
  • Բարձրացնել պետության մատուցած ծառայությունների արդյունավետությունը
  • Հասցեական ծառայությունները պետք է տրամադրվեն այն մարդկանց, ովքեր իրապես դրա կարիքը ունեն։ Մատուցվող ծառայությունների ծավալը պետք է պայմանավորված լինի ոչ թե շահառուի պահանջներով, այլ կարիքներով
  • Որակյալ ծառայությունների ծավալն ու արդյունավետությունը պետք է բավարարեն խոցելի և կարիքավոր անձանց խնդիրների լուծմանը
  • Հասանելի ծառայությունները պետք է մատուցվեն լայն հանրության համար հասկանալի չափորոշիչների հիման վրա՝ հիմնականում ինքնաշխատ եղանակով, առանց խտրականության և արհեստական խոչընդոտների 
  • Արդարացի ծառայությունների մատուցման չափորոշիչները, գործընթացը, ընթացակարգերը, ծավալը մշակելու, ներդնելու և իրականացնելու փուլերում պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հասկանալի՝ թե՛ գործող, թե՛ պոտենցիալ շահառուների համա 
  • Կրթության, աշխատանքի, գործարարության խրախուսմանը և նպաստները վարձատրությամբ ու եկամտով փոխարինելուն։
  • Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ հոգևոր-կրոնական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, համայնքներին և մասնավոր հատվածին ներգրավելուն։ 
  • Սոցիալական ապահովության ավանդական ինստիտուտների, առաջին հերթին՝ եռասերունդ ընտանիքի ամրապնդմանը, ինչպես նաև նոր, առաջին հերթին՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի արդյունավետ աշխատանքին։ 
  • Խոցելի և կարիքավոր խմբերի ներկայացուցիչների պահանջմունքների ճիշտ գնահատմանն ու ռեսուրսների արդյունավետ տնօրինմանը։
  • Բնակչության տարբեր խմբերի (սեռային, տարիքային, մասնագիտական, սահմանամերձ, բարձր լեռնային և այլն) ներկայացուցիչների համար հավասար հնարավորությունների ապահովմանը։