Պետության խնդիրն է ապահովել երիտասարդ սերնդի՝ ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու, մրցունակ մասնագետ դառնալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու իրավունքը:
Անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ առաջիկա 3 տարում այն հասցնելով ՀՆԱ-ի 1.5%-ի:
Բարձր տեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ: Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվեն նաև բարձրակարգ գիտական և հետազոտական կենտրոններ:
Մեկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովել մարզադպրոցներով, որոնք հարմարեցված կլինեն նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց համար:
Կբազմազանեցվեն կրթական ծրագրերը, կրթության կազմակերպման ձևերն ու մեթոդները, կրթություն ստանալու հնարավոր ճանապարհները:
Կապահովվի կրթական ծրագրերի ճկունությունը, դրանք սովորողների, նրանց ընտանիքների, համայնքի և տնտեսության կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները, կընդլայնվեն դպրոցական պարտադիր բաղադրիչով նախատեսված դասընթացները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհատական ուսումնական պլանների, մոդուլային ծրագրերի, հոսքային ուսուցման կիրառությունը:
Միաժամանակ կզարգացվեն կրթության կազմակերպման ձևերը. կընդլայնվեն հեռավար կրթության հնարավորությունները, կներդրվի ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմ, կապեր կստեղծվեն կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերի միջև, ինչը հնարավորություն կտա կրթական ցանկալի վերջնարդյունքներին հասնելու համար ընտրել առավել հարմար, սեփական հնարավորություններին համապատասխանող ճանապարհ:Կներդրվեն ուսումնական պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդներ՝ հնարավորություն ստեղծելով օգտագործել արտադպրոցական ռեսուրսները՝ մշակութային կենտրոններ և այլն:
Կրթության համակարգի բազմազանեցումը կառնչվի նաև ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերին: Արդեն իսկ որոշ ուսումնական հաստատություններ վերակազմակերպվել են հիմնադրամների: Կխթանվի ուսումնական հաստատությունների համատեղ հիմնադրման, կառավարման համակարգում սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը:
Կարիքներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով կամրապնդվեն հետադարձ կապի և սոցիալական երկխոսության մեխանիզմները. պարբերաբար կանցկացվեն հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, կստեղծվեն հանրային քննարկման հարթակներ, կբարելավվեն որոշումների կայացման մասնակցային մեխանիզմները:
Գործընկերային համագործակցություն. մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ կամրապնդվի գործընկերային համագործակցությունը: Որոշ գործառույթների իրականացումը, կրթաօժանդակ ծառայությունների մատուցումը կփոխանցվի մասնագիտական ոլորտում արհեստավարժ և հասարակության վստահությունը վայելող 35 կազմակերպությունների, պետական աջակցություն կցուցաբերվի կրթության զարգացման գերակայություններին և սկզբունքներին համապատասխանող միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից նախաձեռնված ծրագրերին, որոնք մասնագիտական փորձաքննության արդյունքներով կներառվեն կրթության զարգացման ծրագրերի փաթեթում:
Օրենքով ամրագրել և երաշխավորել պետական բյուջեի միջոցներից գիտության ֆինանսավորման նվազագույն ծավալը,
Գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ,
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական 39 հետազոտությունների մասնաբաժինը,
Նոր ռազմավարություն մշակել հասարակագիտական, հատկապես՝ հայագիտական հետազոտություններին պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով,
Իրականացնել գիտության, գիտական կարիերայի հանրայնացման, գիտնականների աշխատանքի լուսաբանման, գիտական կարիերա ընտրելու խրախուսման լայնածավալ ծրագրեր:
Կրթություն և գիտություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Պատիվ ունեմ» դաշինք