Պետության խնդիրն է ապահովել երիտասարդ սերնդի՝ ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու, մրցունակ մասնագետ դառնալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու իրավունքը:
Անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ առաջիկա 3 տարում այն հասցնելով ՀՆԱ-ի 1.5%-ի:
Բարձր տեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ: Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվեն նաև բարձրակարգ գիտական և հետազոտական կենտրոններ:
Մեկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովել մարզադպրոցներով, որոնք հարմարեցված կլինեն նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց համար:
Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը
Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունների կրթությունը պետական արժեհամակարգի հիմնասյունն է, ուստի Հայաստանի Հանրապետությունում սերունդներ դաստիարակելու և կրթելու աոաքելություն իրականացնելու, ինչպես նաև կրթության որակն ու կրթության արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու պատասխանատվությունը բացառապես պետք է կրի Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։
Նպաստել ն աջակցություն ցուցաբերել նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հայակենտրոն գործունեությանը։ Նպաստել և աջակցել հանրակրթական բոլոր դպրոցների մարզադահլիճների, ռազմագիտության, առաջին բժշկական օգնության դասարանների արդիականացմանը միջազգային չափորոշիչներով հաստատված գործիքակազմերի ներդրմամբ։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազազույնը երկու անգամ, բարձրացնել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։
Կրթություն և գիտություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն