Կորոնավիրուսային համավարակի պայմաններում պետությունը պետք է ժամանակին և հասցեական բժշկական օգնություն տրամադրի մեր հայրենակիցներին ինչպես ստացիոնար, այնպես էլ տնային բուժման պայմաններում: Բուժօգնությունը, սկսած թեստավորումից մինչև անհրաժեշտ բուժման գործընթացի ավարտը, պետք է իրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին:
Անհրաժեշտ է վերանայել նաև առողջապահության ոլորտում պետական պատվերի տրամադրման կարգը. զինծառայողներին, Արցախյան պատերազմում զոհվածների, անհետկորածների, պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց ընտանիքներին, սոցիալապես անապահով խավերին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք բժշկական հավատարմագրումը: Պետական պատվերի համակարգն ամբողջապես պետք է հավատարմագրել:
Բժշկական որակի գնահատման և վերահսկման համակարգի ներդնում, բժշկական կազմակերպությունների օրենդրական դասակարգում և դրա հիմքով բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման նոր և արդարացի մոտեցումների կիրառում։
Բուժաշխատողների մասին ՀՀ օրենքի ստեղծում՝ բուժաշխատողների սոցիալական, իրավական և մասնագիտական երաշխիքների համակարգերի ընդգրկմամբ, այդ թվում բուժաշխատողի մասնագիտական գործունեության ռիսկի ապահովագրության համակարգի մեկնարկով։
Առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում, այդ ոլորտներում ներդրումների խրախուսում։
Մինչև 18 տարեկան, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների բացահայտման, առողջության վերականգնման, պահպանման և շարունակական հոգածության պետական քաղաքականության գործարկում։
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում նոր բժշկական կենտրոնների ստեղծում և գործող բժշկական կենտրոնների արդիականացում, նոր տեխնոլոգիաների և միջազգային կառավարման փորձի ներդրում և կիրառում։ Ոլորտում միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտացման գորընթացի իրականացում։ Համակարգի շահառու հանդիսացող քաղաքացիները կապահովագրվեն առողջական վիճակի վատթարացման հետևանքով անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից,
Կբարձրանա մասնավոր և պետական հատվածների կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի արդյունավետությունը և հասցեականությունը,
Կբարելավվի առողջապահական ծառայությունների որակը առողջապահության ոլորտում ստանդարտների և չափանիշների պահպանման խթանման միջոցով:
Կապահովվի բնակչության տարեկան պարտադիր բուժզննում անցնելը, ինչը չափազանց կարևոր է վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման կամ կանխարգելման համար:
Հայաստանի Հանրապետության ցանկացած համայնքի բնակիչ պետք է առավելագույն հնարավորություններով ստանա որակապես հավասար բժշկական ծառայություն և հասանելիություն, այսինքն մարզային հիվանդանոցները, պոլիկլինիկաները չպետք է զիջեն մայրաքաղաքային հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին, բացի առանձին մասնագիտացված բժշկական ուղղվածություններով հիվանդանոցների:
Ներդնել աշխարհում ամենարդյունավետ միջոցի՝ բժշկական ապահովագրության պետական համակարգը, որը հավասար մրցակցային պայմաններ կունենա մասնավոր կազմակերպությունների հետ և սոցիալապես անապահով հատվածին հնարավորություն կտա համապատասխան բուժզննում և բուժում ստանալու:
Հիվանդացության հետևանքով մահերի և հաշմանդամություն ձեռք բերելու դեպքերը հասցնել նվազագույնի:
Ուսումնասիրելով և թվային վերլուծության ենթարկելով ամենաշատ մահացություն պատճառող հիվանդությունները, դրանց պատճառահետևանքային կապերը ի դերև հանելով, համատարած սկրինինգային ծրագրերի միջոցով բացահայտել հիվանդությունների թաքնված շրջանի քանակական և որակական բնութագրիչները, ինչն էլ հնարավորություն կտա ավելի հեշտ և քիչ ֆինանսներով արդյունքներ ունենալուն:
Առանձնահատուկ ուշադրության արժանացնել և հետևողական ու մշակված քաղաքականություն վարել հասարակության լայն շերտերին առողջ ապրելակերպի անցման և այդ մշակույթի ձևավորման նպատակով: Սպորտի դերի մեծացում, հասարակությանը վնասակար սովորություններից ձերբազատում և այլն
Հիվանդացության հետևանքով առաջացած բուժման ֆինանսական ծախսերի էական նվազեցում (մեկ մարդու հաշվարկով միջին վիճակագրական ծախս) բժշկական ապահովագրության ներդրման միջոցով Բժշկության արտահանում, որի արդյունքում ֆինանսական լուրջ ներհոսք կապահովվի և կբարձրանա երկրի վարկանիշը:
Առողջապահություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն