«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Սփյուռք
Հայաստանը պետք է դառնա ողջ հայության միավորման, մեր հավաքական կարողությունների ու ներուժի իրացման կենտրոն: Մենք անելու ենք առավելագույնը՝ Սփյուռք-հայրենիք համատեղ օրակարգի մշակման և հայրենաշինության գործում Սփյուռքի առավել ակտիվ ներգրավման ու մասնակցության ապահովման համար:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գլխավոր պայման, դիտարկում ենք իրավունքների և փոխադարձ պարտականությունների հստակեցումը:
Սփյուռքի հետ հարաբերություններում մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հայության արտաքին քաղաքական օրակարգի և նախագծերի հիմնական մատակարար, այդ նախագծերում Սփյուռքի անհատներին և համայնքներին ներառող, Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայկական տնտեսական համագործակցության կազմակերպիչ, միջնորդ, որպես մշակութային օրակարգի նախագծող և տարածող, որպես համահայկական շահերի հիմնական առանցք։
Դիտարկում ենք, որ Հայաստանը պետք է նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերությունների միջնորդ հանդիսանա տարբեր գաղթօջախների միջև։
Սփյուռք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն