«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Առողջապահություն
  • Կորոնավիրուսային համավարակի պայմաններում պետությունը պետք է ժամանակին և հասցեական բժշկական օգնություն տրամադրի մեր հայրենակիցներին ինչպես ստացիոնար, այնպես էլ տնային բուժման պայմաններում: Բուժօգնությունը, սկսած թեստավորումից մինչև անհրաժեշտ բուժման գործընթացի ավարտը, պետք է իրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին: 
  • Անհրաժեշտ է վերանայել նաև առողջապահության ոլորտում պետական պատվերի տրամադրման կարգը. զինծառայողներին, Արցախյան պատերազմում զոհվածների, անհետկորածների, պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց ընտանիքներին, սոցիալապես անապահով խավերին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք բժշկական հավատարմագրումը: Պետական պատվերի համակարգն ամբողջապես պետք է հավատարմագրել: 
  • Բժշկական որակի գնահատման և վերահսկման համակարգի ներդնում,  բժշկական կազմակերպությունների օրենդրական դասակարգում և դրա հիմքով բժշկական կազմակերպությունների ֆինանսավորման նոր և արդարացի մոտեցումների կիրառում։ 
  • Բուժաշխատողների մասին ՀՀ օրենքի ստեղծում՝ բուժաշխատողների սոցիալական, իրավական և մասնագիտական երաշխիքների համակարգերի ընդգրկմամբ, այդ թվում բուժաշխատողի մասնագիտական գործունեության ռիսկի ապահովագրության համակարգի մեկնարկով։ 
  • Հիվանդը պետք է ունենա բժշկի և հիվանդանոցի ընտրության ազատություն, իսկ բժիշկն` իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու ազատություն:
  • Հիվանդության դեպքում պետք է գործի և իրականացվի ապահովագրությունը, որը սոցիալական ապահովագրական ինստիտուտի անքակտելի մասն է կազմում։
  • Պետությունը պարտավոր է բնակչության բոլոր խավերի համար երաշխավորել բժշկական օգնության առավելագույն հասանելիություն, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար բժշկական օգնությունը պետք է լինի նաև անվճար։ Բժշկական օգնության առանձին տեսակներ (ծննդօգնություն, վնասվածքաբանություն, բնածին արատների բուժում և հաշմանդամների վերականգնում, ամոքիչ բուժօգնություն և հոսպիսային խնամք) բոլոր քաղաքացիներին պետք է տրամադրվեն պետական միջոցների հաշվին։