«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է: Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: 
  • Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն: 
  • «Բարգավաճ Հայաստանը» կարևորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի Հանրապետության բազմավեկտոր ինտեգրման ընդլայնումը: Միաժամանակ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար պետք է դառնա ոչ միայն ապրանքների և ծառայությունների իրացման մեծ շուկա, այլև դեպի Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներհոսքի կարևորագույն աղբյուր: 
  • Մենք շարունակաբար մեր ակտիվ մասնակցությունն ենք ունենալու ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցներում ընթացող գործընթացներին՝ շարունակելով կառուցողական գործունեությունը եվրաինտեգրման գործընթացներում: 
  • Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգային ճանաչման գործընթացի շարունակականության օգտին: 
  • Ներքին ու արտաքին քաղաքականության հիմքը պետք է հանդիսանա խաղաղության ու ժողովուրդների փոխըմբռնման նկատմամբ կամքի դրսևորումը։
  • Մեր հիմնական նպատակն է` Հայաստանից բաժանված տարածքների վերամիավորումը, Այսրկովկասում կայուն խաղաղության հաստատումը և Այսրկովկասի ազգերի միավորումը մեկ միասնական տնտեսաքաղաքական համագործակցության մեջ, ուր կկառուցվի կայուն և մարդու համար արժանի միջազգային կարգ, որը կոչված է մարդկանց համար ապահովել ազատության ու համերաշխության առավելագույն հնարավորություն։
  • Մենք ձգտում ենք խաղաղ ապրել ոչ միայն մեր անմիջական սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի, այլև Մերձավոր Արևելքի բոլոր պետություններիհետ։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը պատրաստ է ազնիվ համագործակցության Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ։
  • Մենք պետք է ակտիվացնենք մեր մերձավորարևելյան քաղաքականությունը ի շահ խաղաղության և օգտակար տնտեսական համագործակցության։
  • Մենք կողմնակից ենք մերձավորարևելյան տարածաշրջանային ոչ ռազմաքաղաքական կառույցների ստեղծմանն ու ռազմավարական համագործակցության հիմնադրմանը: