Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է վերաբացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
Պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների և գյուղմթերքների անխափան իրացումը, որոնք ունեն բարձր սպառողական պահանջարկ և ընդհանուր առմամբ ներառված են ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում:
Անհրաժեշտ է մշակել, ինչպես նաև իրականացնել արտահանման համալիր խթանման պետական հատուկ ծրագիր, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքների ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով:
Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ: Համապատասխան զարգացման ծրագրեր պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերի համար:
Ստեղծել պետության մասնակցությամբ գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ:
Ներդնել գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ:
Ներդնել ջրի մեխանիկական կորուստը բացառող ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման և հետագա արդիականացման ծրագիր՝ դրանում ներառելով նաև տեղային (լոկալ) ջրահավաք ավազանների ստեղծումը և ջրամատակարարման համար անհրաժեշտ խողովակների և այլ դետալների արտադրությունը, իսկ մինչ այդ բացահայտել և պատասխանատվության ենթարկել ջրօգտագործման ոլորտում չարաշահումներ կատարած անձանց:
Հնարավոր բոլոր միջոցներով աջակցել և սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ստեղծելով մասնագիտական ծառայությունների, օժանդակության, սպասարկման և գյուղտեխնիկայի միջհամայնքնային միավորումներ:
Գյուղատնտեսություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ