«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես»
Առողջապահություն
Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար մշակվելու ենախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը իրականացվելուէ բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկականհամալսարանի ամբիոնների աջակցությամբ:
Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք էանցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինիապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերիիմացությունը:
Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ հիմնվելուէ պետական ապահովագրական մարմին: Պետականապահովագրությունը լինելու է համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարիիր կարողությունների չափով:
Հնարավորև արդյունավետ բոլոր սկրինինգները ներդրվելու են շատ արագ և իրականացվելու են հանրապետության ամբողջտարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճկազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկականծառայության գործունեության արդյունավետությունը:
Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջինփուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերնամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը:
Պետք էհստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդմիջոցառումները և դեղամիջոցները դառնալու են բոլորին հասանելի ևկիրառելի: Համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմպայքարի նախագիծ, որը նույնպես կարող է կանխարգելիչ մեծազդեցություն ունենալ առողջության անդառնալի քայքայման տանող ևմահացու մի շարք հիվանդությունների համար:
Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքըհիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որըլաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում էհիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախթանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում, որ բժիշկները ավելորդ և անհարկի հետազոտություններ նշանակեն՝մեծացնելով վատնումները:
Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքանմատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետականգներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որայդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձրգներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի մրցունակ չենլինի:
Առողջապահության համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում «հիվանդապահությունից» դեպի առողջության պահպանում, համապարփակ առողջապահական ապահովագրություն, սպորտի զանգվածայնացում, սեփական բարձրորակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական արդյունաբերության զարգացում։
Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակը աստիճանաբար ավելացնել և առաջիկա հինգ տարիներին հասցնել մինչև ՀՆԱ առնվազն 3 տոկոսի:
Առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։
Աստիճանական անցում կատարել առողջության համապարփակ (պարտադիր) ապահովագրությանը, հիմնված «հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի, երիտասարդը` տարեցի համար» սկզբունքի վրա: Ապահովագրության համընդհանուր ծածկույթ ապահովելու համար առաջիկա հինգ տարիներին, առանձին ապահովադիրների (աշխատող, գործատու, պետական բյուջե) կողմից ապահովագրավճարների չափի աստիճանական ավելացմանը զուգընթաց, մեծացնել բնակչության նորանոր խմբերի ընդգրկումը, ինչպես նաեւ ապահովագրական բուժօգնության ծավալները:
Նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ պահանջող հեռավար բժշկության տարրերի իրականացում թե՛ ներհանրապետական մակարդակում, թե՛ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում։
Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել դեղերի, դեղագործական ապրանքների, բժշկական նշանակության սարքերի ու սարքավորումների արտադրությունը, շեշտը դնելով համաճարակի դեմ պայքարում կիրառվող դեղամիջոցների, օգտագործվող սարքերի եւ սարքավորումների արտադրության վրա: