«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
Արտաքին հարաբերություններ
  • ԵԱՏՄ անդամ պետությունների հետ բանակցելով, մենք ակնկալում ենք առավել շահեկան պայմանների հասնել: Առանձին խնդիր է մաքսային մարմինների բարեփոխման և ընթացակարգերի պարզեցման խնդիրը:
  • ԵԱՏՄ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բերումով Հայաստանն այս հարցում որոշակի սահմանափակումներ ունի: Մենք նախատեսում ենք բանակցությունների միջոցով ՀՀ մաքսային ծառայության բարեփոխումների հնարավորություն ստանալ: 
  • ԵԱՏՄ-ի զարգացման տրամաբանության մեջ մենք չենք ընդունում Ադրբեջանի մասնակցությունը կառույցում որևէ կարգավիճակով, քանի դեռ Արցախի հարցը չի ստացել վերջնական լուծում և չեն վերականգնվել մեր խախտված իրավունքները: 
  • Մենք անհրաժեշտ ենք համարում ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ երկխոսությունը և բաց, պատասխանատու, շահագրգիռ մոտեցմամբ ձգտելու ենք այդ հարաբերություններին նոր որակ հաղորդել: 
  • Որպես Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական համագործակցության ռազմավարական գործընկեր ենք դիտարկում հայկական սփյուռքը, որի հետ հստակեցված իրավունքներով և պատասխանատվությամբ կառուցելու ենք նոր որակի փոխհարաբերություններ։ 
  • Առաջ  ենք մղելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օրակարգը։
  • Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը պետք է դառնա համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրացիան։ 
  • Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման բնագավառում, միաժամանակ գործուն աշխատանք տանի Հայաստանը տրանսպորտի ու հաղորդակցման մայրուղի դարձնելու եւ խոշոր այլ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնելու ուղղությամբ՝ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Չինաստանն ու Հնդկաստանը։
  • Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն  երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի  մանդատը, կվերացնեն հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։Պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլումչլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։