«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
  • ԵԱՏՄ անդամ պետությունների հետ բանակցելով, մենք ակնկալում ենք առավել շահեկան պայմանների հասնել: Առանձին խնդիր է մաքսային մարմինների բարեփոխման և ընթացակարգերի պարզեցման խնդիրը:
  • ԵԱՏՄ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բերումով Հայաստանն այս հարցում որոշակի սահմանափակումներ ունի: Մենք նախատեսում ենք բանակցությունների միջոցով ՀՀ մաքսային ծառայության բարեփոխումների հնարավորություն ստանալ: 
  • ԵԱՏՄ-ի զարգացման տրամաբանության մեջ մենք չենք ընդունում Ադրբեջանի մասնակցությունը կառույցում որևէ կարգավիճակով, քանի դեռ Արցախի հարցը չի ստացել վերջնական լուծում և չեն վերականգնվել մեր խախտված իրավունքները: 
  • Մենք անհրաժեշտ ենք համարում ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ երկխոսությունը և բաց, պատասխանատու, շահագրգիռ մոտեցմամբ ձգտելու ենք այդ հարաբերություններին նոր որակ հաղորդել: 
  • Որպես Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական համագործակցության ռազմավարական գործընկեր ենք դիտարկում հայկական սփյուռքը, որի հետ հստակեցված իրավունքներով և պատասխանատվությամբ կառուցելու ենք նոր որակի փոխհարաբերություններ։ 
  • Առաջ  ենք մղելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օրակարգը։
  • Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն հիմքում ունենալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը, որի շրջանակներում պետք է դիտարկվեն և լուծվեն հնարավոր բոլոր հարցերը։ Կուսակցության գործունեության արտաքին քաղաքականությունը ուղղված է աշխարհասփյուռ հայերի համախմբման, նրանց անվտանգության ապահովման, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման,  սփյուռքում բնակվող հայ մարդու, հայ ընտանիքի հայաստանակենտրոն գործունեության ապահովմանն եւ ամրապնդմանը։
  • Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտության հիմքում ընկած է ազգային ինքնորոշման իրավունքը՝ որի խոսուն վկաներն են Արցախն հայերով բնակեցված լինելու բազմադարյա իրողություններն եւ հայկական մշակույթային կոթողները եւ հետեւաբար նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր Ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։ 
  • Որպես Հայաստանի առանձնահատկություն ենք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախյան պատերազմից հետո երկիրրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Մյուս առանձնահատկությունը երկրի աշխարհագրական դիրքն է, որը տարբեր հակասական շահեր ունեցող տարածաշրջանում մեծ քաղաքական կշիռ և քաղաքական հարցերում մանևրելու հնարավորություն է տալիս պետությանը։ Հաջորդ առաջանձնահատկությունը պատմականորեն ձևավորված մեծ Սփյուռքն է, որը պետական շահի առաջխաղացման գործում կարող է էական ազդեցություն ունենալ։ 
  • Գտնում ենք, որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կարգավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կարգավիճակի մասին։ 
  • հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապահով ֆիզիկական տարածք։ 