«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մարդու իրավունքներ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել ներառական գործընթացով բարձր լեգիտիմություն ունեցող, պարզ, մատչելի և անվտանգությունը երաշխավորող ՀՀ սահմանդրության ընդունման իրավունքը:
Նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանի բնակչության ողջ ներուժը օգտագործել հասարակության բարօրության համար:
Միավորել և վերահաստատել մարդու իրավունքները՝ որպես համընդհանուր արժեքներ` ապահովելով համապարփակ մոտեցում, քայլեր ձեռնարկել տեղական և միջազգային մակարդակներում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված պարտավորությունների իրականացման ուղղությամբ:
Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք կհետապնդվեն և կպատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով:
Հասարակությունը և պետությունը պետք է ստեղծեն անհրաժեշտ և բավարար գործիքակազմ և միջոցներ ապահովելու համար մարդու, հասարակության և պետության կենսական անվտանգությունը և չեզոքացնել դրանց դեմ ուղղված բոլոր հնարավոր սպառնալիքները։
Առանձնակի դեր ու նշանակություն տալ մարդուն և հասարակությանը այնպիսի վերահսկողական մեխանիզմներով օժտմանը, որոնք անկասելի կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում մարդակենտրոն պետականության կառուցումը: կուսակցությունը սահմանում է հետևյալ առաջնահերթությունները՝
մարդու անվտանգությունը,
մարդու կյանքը և բարեկեցությունը,
մարդու ազատությունը,
անհատականության ազատ զարգացումը,
արդարությունն ու հավասարությունը,
հասարակության ինքնակառավարումը և յուրաքանչյուրի համար
տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը: