«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Մեր տունը Հայաստանն է» դաշինք logo
«Մեր տունը Հայաստանն է» դաշինք
Առողջապահություն
  • Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար մշակվելու են ախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը իրականացվելու է բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ: 
  •  Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինի ապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերի իմացությունը: 
  • Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ հիմնվելու է պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը լինելու է համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով: 
  • Հնարավոր և արդյունավետ բոլոր սկրինինգները ներդրվելու են շատ արագ և իրականացվելու են հանրապետության ամբողջ տարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճ կազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկական ծառայության գործունեության արդյունավետությունը: 
  • Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը:  
  • Պետք է հստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդ միջոցառումները և դեղամիջոցները դառնալու են բոլորին հասանելի և կիրառելի: Համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմ պայքարի նախագիծ, որը նույնպես կարող է կանխարգելիչ մեծ ազդեցություն ունենալ առողջության անդառնալի քայքայման տանող և մահացու մի շարք հիվանդությունների համար: 
  • Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքը հիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որը լաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում է հիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախ թանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում,  որ բժիշկները ավելորդ և անհարկի հետազոտություններ նշանակեն՝ մեծացնելով վատնումները: 
  • Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքան մատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետական գներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որ այդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձր գներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի մրցունակ չեն լինի: