«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով։
  • Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից,  խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
  • Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։ 
  • Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։ 
  • Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը: 
  • Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։ 
  • Սոցիալական պաշտպանության համատեքստում մենք կարևորում ենք աշխատավորների իրավունքների պաշտպանությունը: Այս առումով մենք ներդնելու ենք վեճերի արտադատական լուծման նոր կառուցակարգեր, աշխատանքային իրավունքի բնագավառում պետական լիազոր մարմնին վերապահելու ենք լրացուցիչ հսկողական գործառույթներ, զարգացնելու ենք արհմիությունների իրավական և ռեսուրսային բազան: 
  • Կարճ ժամկետներում Երևանի և Հայաստանի այլ խոշոր համայնքներում նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով նախաձեռնելու ու իրականցնելու ենք վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր։
  • Վերամշակել «Ռազմական  գործողությունների մասնակիցների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը կկարգավորի  ռազմական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում` ազատամարտիկների և  նրանց ընտանիքների անդամների արտոնությունները, թոշակները և այլ վճարումները,  բնակարանային պայմանները և սոցիալական ապահովության մյուս երաշխիքները:

  • Շարունակաբար մեծացնել բազմազավակ ընտանիքների  ֆինանսական օժանդակությունը, մշակել ընթացակարգ, որի կիրառմամբ  կփոխհատուցվեն բազմազավակ ընտանիքների երեխաների ուսումնական ծախսերի  որոշակի մասը: 
  • Ապահովել  հաշմանդամություն ունեցող  անձանց բնականոն կենսագործությունը, աշխատանքներ իրականացնել ոչ միայն նրանց հասարակական  ներգրավվածության և զբաղվածության մեծացման համար, այլև ապահովել անընդհատ  իրականացվող բժշկական վերականգնողական ծառայությունների մատուցումը: