«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Կրթություն և գիտություն
Երաշխավորել կրթական համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։
Ապահովել ուսուցչի աշխատավարձի մակարդակը ոչ պակաս, քան հանրապետությունում միջին աշխատավարձն է։
Ստեղծել նոր մեթոդական գործիքակազմով հարուստ դպրոց՝ հաշվի առնելով ժամանակակից կրթական մոտեցումները։
Կրթական համակարգն ապահովել առաջատար հիմնարար հայալեզու գրականությամբ։
Երաշխավորել մասնագիտական կազմի շարունակական զարգացումը՝ ուժեղացնելով առկա մանկավարժական համալսարանների մասնագիտական կազմը և մեթոդաբանությունը, ինչպես նաև վերականգնել վերապատրաստման ինտիտուտը։
Ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարել բաց և թափանցիկ սկզբունքներով,
Հանրակրթական ծրագրեր ստեղծելիս՝ առաջնորդվել նոր գիտական մեթոդներով, երեխայի ստեղծարար միտքը զարգացնելիս՝ հաշվի առնել նաև ուսուցիչների-ծնողների-աշակերտների պահանջները։
Ստեղծել ուսումնական այլընտրանքային նյութեր, ինչպես թղթային այնպես էլ թվային ֆորմատով։
Բացառել հոգեբանական և ֆիզիակական բռնությունը, հալածանքը ( բուլինգ) դպրոցներում։
Պետության խնդիրն է ապահովել երիտասարդ սերնդի՝ ժամանակակից և որակյալ կրթություն ստանալու, մրցունակ մասնագետ դառնալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու իրավունքը:
Անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ առաջիկա 3 տարում այն հասցնելով ՀՆԱ-ի 1.5%-ի:
Բարձր տեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ: Մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձևավորվեն նաև բարձրակարգ գիտական և հետազոտական կենտրոններ:
Մեկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովել մարզադպրոցներով, որոնք հարմարեցված կլինեն նաև հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: