«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն logo
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն
  • Չեզոքացնել անվտանգային, ներքաղաքական ճգնաժամերը՝ որպես սոցիալ տնտեսական ճգնաժամի հիմնական գործոններ և կարճաժամկետ միջոցառումներով խթանել տնտեսությանը: 
  • Խթանելու ենք պահանջարկը, գերխնդիր ենք դնելու ներքին ներդրումների ներգրավումը և այդ նպատակի համար առնվազն երեք տարով էականորեն ազատականացնելու ենք թույլտվությունների և ստուգումների դաշտը, արագացնելով բիզնես գործընթացները, առաջնահերթությունը տալու ենք կապիտալ ծախսերի իրականացմանը՝ օգտվելով նաև գործընկեր պետությունների աջակցության առաջարկներից: 
  • Հաշվի առնելով գնաճի միտումները հատկապես սննդամթերքի շուկայում՝ պետությունը պետք է վերահսկողության և հակազդման ողջ գործիքակազմով բացառի գնաճի այն դրսևորումները, որոնք արհեստական բնույթ ունեն: 
  • Մենք լուրջ խնդիր ենք համարում բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրից հրաժարման կառավարության մտադրությունը: Այս ծրագիրն ունի երկակի նշանակություն՝ մի կողմից այն կխթանի շինարարությունը, իսկ մյուս կողմից միակ իրական հնարավորությունն է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու և ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ է նաև ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներով լուծել պատերազմի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը, պետական և օտարերկրյա մարդասիրական աջակցությամբ հնարավորինս բնականոն կյանքի վերադարձնել վիրավորում ստացած զինծառայողներին: 
  • Հայաստանը պետք է կարողանա շատ շուտով հայտարարել իր՝ «Կորոնավիրուսից ազատ երկիր» լինելու մասին և վերականգնել սպասարկման ոլորտի բնականոն կենսագործունեությունն ու զբոսաշրջային ոլորտից եկող եկամուտները:
  • Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով նախատեսում ենք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր կազմել և բանակցել գործընկեր պետությունների և մասնավոր ընկերությունների հետ։
  • Ներքին ներդրումների համար, հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի հավանական ծավալները, անհրաժեշտ ենք համարում խթանել բաց բաժնետիրական ընկերությունների ոլորտի զարգացումը և պարզեցնել բիզնեսի հիմնադրման և վարման գործընթացները: 
  • Հնարավորինս խուսափելով արտադրության միջոցների հարկումից՝ հնարավորինս շեշտադրելու ենք փայաբաժինների, խնայողությունների և շքեղությունների հարկումը: