«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Մշակույթ
Մենք անհրաժեշտ ենք համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութայինգործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության ևպետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխությանսկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Արվեստի և մշակույթիդերակատարը լիարժեք պետք է ներգրավված լինի հասարակական գործերումև իր մասնագիտական կարողությունները ներդնի՝ վերլուծելու, հարցադրելու մեր կյանքն ու առօրյան, նախանշելու զարգացման հեռանկարները:
Լայն առումով, մենք հակված ենք տեղային մշակույթը դիտարկելու որպեսհամաշխարհային իրողությունների մաս և դերակատար։ Հայ մշակույթը պետքէ բաց լինի աշխարհի առաջ և միաժամանակ այնքան արժեքավոր լինի, որաշխարհն էլ վերցնելու բան ունենա հայաստանյան բազմամշակույթ միջավայրից։
Այս առումով մենք առանձնացնում ենք հետևյալ առաջնահերթությունները և դրանցից բխող գործողությունների հաջորդականությունը:
Առաջնահերթ կարգով վերականգնելու ենք գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:
Որդեգրվելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն՝ նպատակ ունենալով հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հոգեւոր աղքատության հաղթահարումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։
Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանե լիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։
Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։
Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։
Կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ եւ քարտեզներ։
Կմշակվի Գիտական, կրթական եւ մշակութային Նվիրատվական անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Դա թույլ կտա շահութահարկի մինչեւ 5 տոկոսը փոխանցել այդ հիմնադրամներին՝ ընդգծելով պետության առաջնահերթությունը եւ խթանելով ներդրումները այդ ոլորտներում։
Մշակվելու եւ գործադրվելու է երիտասարդական պետական քաղաքակա նություն՝ միտված հայ երիտասարդի քաղաքացիական գիտակցության ձեւա վորմանը։ Նրա սոցիալական, տնտեսական, հոգեւոր-մշակութային լիարժեք իրացումն ու զարգացումը ապահովելու համար կստեղծվեն երաշխավորված պայմաններ եւ իրական հնարավորություններ։
Պետության հոգածության թիրախում են լինելու երիտասարդ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու բնակարանային խնդիրները։
Մեծացվելու են սպորտի ֆինանսավորման ծավալները, բարելավվելու են մարզադպրոցների եւ ակումբների աշխատանքները, մարզիչների սոցիալական պայմանները: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների եւ ազգային հավաքականների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով կարեւորվելու է պետության մասնակցային դերը։
Սպորտի ներուժը ծառայեցվելու է Հայաստանի միջազգային ճանա չելիությանը: