Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության շարունակական ամրապնդումն ու պետականության ինստիտուտների կայուն զարգացումը ողջ հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության խնդիրն է` անվտանգության, քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացի գրավականը:
Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
Նպաստել հետպատերզմյան ճգնաժամի վերացմանը, ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության երաշխավորությունը բառի ուղիղ իմաստով պետական սահմանների պաշտպանության երեշխավոր դիտելով ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում գտնվող յուրաքանչյուր մարդու։
Արցախյան երկրորդ պատերազմի, հայկական կողմի մեծաթիվ զոհերի ու վիրավորների եւ Հայկական պետականության տարածքային կորուստների վերաբերյալ քննության անցկացման պահանջում։
Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտության հիմքում ընկած է ազգային ինքնորոշման իրավունքը՝ որի խոսուն վկաներն են Արցախն հայերով բնակեցված լինելու բազմադարյա իրողություններն եւ հայկական մշակույթային կոթողները եւ հետեւաբար նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
Ստանձնել Արցախի Հանրապետության բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը ի դեմս Հայաստանի Հանրապետության, նպաստել հետպատերազմյա ճգնաժամով պայմանովորված նշված դերի ամրապնդմանը։ Կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորականների և կամավորականների ընտանիքների համար սահմանել ցմահ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով։
Ցուցաբերել նյութական, բարոյական եւ հոգեբանական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ և Արցախյան պատերազմներում հաշմանդամ դարձած անձանց, նահատակված անձանց ընտանիքներին, Արցախյան պատերազմների հետեւանքով տներն ու բնակվայրերը կորցրած ընտանիքներին, ովքեր բնակություն են հաստատել ՀՀ-ում։
Հայրենական Մեծ, 1992-94թթ-ի Արցախյան, 2016թ-ի ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մարդատար տրանսպորտից օգտվելը դարձնել անվճար։
Արցախ
«Վերելք» կուսակցություն
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության շարունակական ամրապնդումն ու պետականության ինստիտուտների կայուն զարգացումը ողջ հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության խնդիրն է` անվտանգության, քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացի գրավականը:
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն