«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Փախստականների, հայրենադարձների, վերադարձողների ու վերաբնակիչների ներձուլումը` ինտեգրումը մեր տնտեսական, սոցիալական ու պետական կյանքի բոլոր ոլորտներում պետք է լինի պետության, հասարակական խմբերի ու բոլոր քաղաքացիների խնդիրը;
  • Կպաշտպանենք այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված կլինեն աշխատանքի անթույլատրելի ծանրաբեռնվածության և անխուսափելի դժվարությունների հաղթահարմանը։
  • Բազմազավակ ընտանիքները, հաշմանդամ երեխայով ընտանիքները և միայն մեկ ծնող ունեցող ընտանիքները հատուկ օգնություն և աջակցություն ստանալու իրավունք ունեն։
  • Ընտանիքի պահպանության գործում մեր կուսակցությունն առաջնահերթ է համարում ընտանիքների բարեկեցության բարձրացման համար պայմանների ապահովումը, երիտասարդ ընտանիքներին աջակցությունը և ծնելիության խրախուսումը, ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, բարեկեցիկ և արժանապատիվ ծերության համար երաշխիքների ապահովումը:
  • Սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է պայքարել սոցիալական անարդարության և դրա առաջացման պատճառների դեմ: Անհրաժեշտ է վերանայել ոչ նպատակային օժանդակության քաղաքականությունը` այն դարձնելով նպատակային և ընդլայնելով պետության կողմից տրամադրվող սոցիալական օժանդակությունը իրապես կարիքավոր խմբերին: 
  •  Անվճար ծառայությունները, այդ թվում` բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: 3. Սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծումը և պետական նպաստ ստանալու ձգտման ապախթանումը պետք է հանդիսանան մեր կարևոր նպատակներից մեկը: 
  • Սոցիալական ծառայություններ տրամադրելիս պետք է հաշվի առնել շահառուի իրական կարիքը: 
  • Կարևոր ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը և զարգացումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումը` համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով, ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը, աշխատող աղքատների թվի հետևողական նվազումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը՝ ելնելով սպառողական զամբյուղի արժեքի բարձրացումից: 
  • Սոցիալական բնակարանաշինություն մարզերում և մայրաքաղաքում՝ անօթևանների խնդիրը լուծելու նպատակով:
  • Հայաստանում չպետք է լինի ոչ մի անօթևան: Այդ խնդիրը լուծել նաև ժամանակավոր կացարանների կառուցմամբ, շահագործմամբ: 
  • Գյումրու տնակների բնակիչներին տեղավորել ժամանակավոր կացարաններում, ապա նաև սոցիալական բնակարաններում, իսկ նրանք, ովքեր պետության կողմից երկրաշարժից հետո տուն չեն ստացել՝ ապահովել բնակարանով:
  • Անապահովության «Փարոս» համակարգի վերանայում։
  • Կենսաթոշակի հաշվարկ՝ նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխան: (Ներկա կենսաթոշակը չի բավարարում կենսաթոշակառուի նվազագույն ծախսերին: Դա առաջին և անհրաժեշտ քայլերից է մեր կենսաթոշակառուների համար ապահովելու արժանապատիվ ծերություն): 
  • Միայնակ տարեցների կոմունալ վարձավճարի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում։
  • Միայնակ տարեցների դեղորայքի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում:
  • Հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիների համար (1-3 կարգ) առանց խտրականության պետբյուջեի միջոցների հաշվին արտադպրոցական, բարձրագույն և հետբուհական կրթության հնարավորություն 
  • Մշակութային օջախների, խանութների, հասարակական տրանսպորտի, մայթերի հասանելության աստիճանական ապահովում շարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցողների համար: 
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար (1-3 կարգ) ապահովել բարձրակարգ բուժսպասարկմամբ և անհրաժեշտության դեպքում պրոթեզավորմամբ: 
  • Շարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցողների համար կիրառության մեջ դնել նրանց հարմարեցված սոցիալական տաքսիներ, որոնք կիրառելի կլինեն բուժհաստատություններ, այլ հրատապ այցերի դեպքում։