Այն ճյուղերում, որտեղ մեծաքանակ աշխատատեղերի ստեղծումը լինելու է գերակայություն, օրինակ՝ տուրիզմի, գյուղատնտեսության, սննդի արդյունա բերության, ադամանդագործության եւ ոսկերչության, թեթեւ արդյունաբերության ապահովելու ենք միջազգային մրցունակության եւ որակի աճ:
Զբոսաշրջության ոլորտը պետք է վերականգնի Հայաստանում դինամիկ զարգացող ճյուղերից առաջատարի դիրքը: Կորդեգրվի զբոսաշրջության բնագավառի խթանման նոր քաղաքականություն:
Պետական աջակցությամբ կվերականգնվեն ոլորտին համավարակի պատճառած կորուստները (հարկային արտոնություններ, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր, սուբսիդիաներ եւ հարկերի վերադարձի մեխանիզմներ): Այն կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, համաչափ զարգաց մանը եւ Հայաստանում աղքատության նվազեցմանը։
Կարդիականացվի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը՝ հստակ տարանջատելով պետության եւ մասնավոր հատվածի ուղղակի պարտավորություններն ու նախանշելով համագործակցության կոնկրետ ոլորտները։
Պետությունը ապահովելու է զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ մշակութային ու հոգեւոր ժառանգության պետական հոգածությունը:
Պետությունը աջակցելու է միջազգային հարթակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի եւ գրավչության ներկայացման գործընթացներին: Հատկապես կարեւորվելու են մշակութային, կրոնական, արկածային, էկո, գաստրոէգինու զբոսաշրջության տեսակները։
Պետության առաջնային խնդիրներից է ներգնա եւ արտագնա զբոսաշրջիկների անվտանգության եւ ազատ տեղաշարժի ապահովումը։
Մշակվելու եւ գործադրվելու է զբոսաշրջության ոլորտում ներդրումներ ներգրավելու, երկրի միասնական բրենդի ձեւավորման եւ դրա ճանաչելիության բարձրացման հատուկ ծրագիր։
Հատուկ ուշադրություն է դարձվելու Գյումրու զարգացմանը: Գյումրի-Անի առանցքը կարող է Հայաստանի հյուսիսում նոր, հետաքրքիր տուրիստական կլաստեր դառնալ։ Այդ hամատեքստում կարեւորվում է Գյումրու օդանավակայանի արդիականացումը։
Պետություն-մասնավոր գործակցության շրջանակներում նոր լիցք է հաղորդվելու Դիլիջանում ներդրումների խրախուսման օրենքի կիրառմանը, եւ քաղաքի համակարգային զարգացման մասշտաբային նախագծերին։
Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում գործարկվելու է Գորիսի շրջանի Խնձորեսկ համայնքում յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիրը, որը կապահովի Խնձորեսկ-Գորիս-Տաթեւ առանցքի ակտիվացումը։
Լոռիում նախատեսվում է իրագործել զբոսաշրջության զարգացման ծրագիր՝ ընդգրկելով` Վանաձորը, Ստեփանավանը եւ Ախթալան:
Տարածաշրջանային լոգիստիկ հնարավորությունների զարգացման նպատակով ձեւավորվելու է առնվազն մեկական բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն` Շիրակի եւ Սյունիքի մարզերում:
Սեւանը ազգային հարստություն է, ռազմավարական կարեւորագույն պաշար։ Այն կդիտարկվի ՄԱԿ-ի կենսոլորտային տարածքի կառավարման հայեցակարգի համատեքստում՝ համադրելի դարձնելով ավազանի բնակչության կայուն զարգացումն ու բնապահպանական շահերը։
Հայաստանի ճանաչելիության բարձրացման և շահավետ դիրքավորման նպատակով մշակելու ենք Հայաստանի նոր բրենդ և մարքեթինգային նյութեր, որով ներկայանալու ենք մեր թիրախային շուկաներում և մինչև 2030 թվականը հասնելու ենք մեր թիրախին՝ տարեկան 4․3 մլն միջազգային այցելու:
Շարունակելու ենք հանրային կարծիք ձևավորվողների (social influencer) և զբոսաշրջային ոլորտի հեռուստատեսային և առցանց հաղորդումներ հրավիրել Հայաստան:
Շարունակելու ենք մեծացնել Հայաստան թռչող ավիաընկերությունների թիվը, այդ թվում՝ ցածր արժեք ունեցող (low-cost airlines):
Մինչև 2023 թվականը բարեկարգելու ենք ավելի քան 20 զբոսաշրջային վայրեր և հարակից տարածքներ և բազմազանեցնելու ենք զբոսաշրջության տեսակները՝ մշակութային, բնության, ժամանցային, գործարար, բժշկական, առողջարանային, արկածային զբոսաշրջությունը՝ ընդգրկելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
Զբոսաշրջային ծավալների աճին զուգընթաց պայմաններ ենք ապահովելու տեղական և միջազգային ներդրումներ կատարելու համար: Սպասարկման և հյուրընկալության ծառայությունների բազմազանեցման և բարելավման ուղղությամբ նախատեսում ենք մեծացնել միջազգային հյուրանոցային բրենդների և միջազգային ցանց հանդիսացող խոշոր հանրային սննդի օբյեկտների թիվը:
Մեծացնելու ենք Հայաստանի մարզերում անցկացվող փառատոնների թիվը, ընդլայնվելու ենք մարզային բաշխվածությունը:
Ստեղծելու ենք առցանց հարթակ, որտեղից օտարերկրյա զբոսաշրջիկները հեշտությամբ կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:
Նախատեսում ենք կարգավորել զբոսաշրջության ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը:
Զբոսաշրջություն
«Հայաստան» դաշինք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն