Նախաձեռնելու ենք քայլեր, որ թույլ կտան ընդարձակել որոշ ավանդական ապրանքների, օրինակ՝ գորգերի արտադրությունը եւ խրախուսել ապրանքների նոր տեսակների արտադրանքը։ Հեռանկարային է համարվում օրգանիկ գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդարձակումը:
Պետական աջակցության հիմնական եւ առաջնահերթ շահառուներ են լինելու փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններն ու ձեռնարկությունները։ Ծրագրեր են իրականացվելու նրանց արդյունավետության եւ եկամտաբերություն աճի, գյուղատնտեսական արժեշղթաներին ինտեգրման ուղղությամբ:
Խթանվելու է բարձրարժեք եւ օրգանական գյուղատնտեսության զարգացումը։ Գործուն քայլեր են իրականացվելու Հայաստանում գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ: Խրախուսվելու է ինտենսիվ գյուղատնտե սությունը, ջրախնայողոռոգման համակարգերի ներդրումը։
Հետեւողականորեն մեծացվելու են մշակվող հողերի մակերեսները։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։
Առաջիկա գյուղատնտեսական աշխատանքները եւ բերքահավաքը դիտարկվելու են որպես հրատապ խնդիր: Մթերման գործընթացի պատշաճ ապահովման համար վերամշակող կազմակերպություններին տրամդրվելու են անհրաժեշտ շրջանառու միջոցներ:
Հիմնարար փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության մեջ սուբսիդավորման գործող համակարգը, անցում կատարելով միջնորդավորված (ջուր վաճառող, պարարտանյութ վաճառող, դիզվառելիք վաճառող) սուբսիդավորումից գյուղատնտեսական արտադրանք արտադրողի ուղղակի, նպատակային սուբսիդավորմանը: Վերականգնելու, ակտիվացնելու ու ընդլայնելու ենք մարզային ԳԱՄԿ-երի աշխատանքը, նպատակ ունենալով գյուղատնտեսության ոլորտում ներդնել եւ կիրառել լայնածավալ եւ արդյունավետ խորհրդատվության, եւ բացառապես դրա վրա հիմնված սուբսիդավորման համակարգը:
Երեք տարին մեկ, պետբյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրին զուգահեռ` կկազմվի եւ կհաստատվի «ՀՀ պարենային հաշվեկշիռը»։
Նպաստել և աջակցել գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությանը և գյուղապահպանությանը։
Գյուղատնտեսություն
«Հայաստան» դաշինք

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն