Առաջնահերթ կարգով վերականգնելու ենք գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:
Որդեգրվելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն՝ նպատակ ունենալով հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հոգեւոր աղքատության հաղթահարումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։
Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանե լիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։
Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։
Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։
Կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ եւ քարտեզներ։
Կմշակվի Գիտական, կրթական եւ մշակութային Նվիրատվական անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Դա թույլ կտա շահութահարկի մինչեւ 5 տոկոսը փոխանցել այդ հիմնադրամներին՝ ընդգծելով պետության առաջնահերթությունը եւ խթանելով ներդրումները այդ ոլորտներում։
Մշակվելու եւ գործադրվելու է երիտասարդական պետական քաղաքակա նություն՝ միտված հայ երիտասարդի քաղաքացիական գիտակցության ձեւա վորմանը։ Նրա սոցիալական, տնտեսական, հոգեւոր-մշակութային լիարժեք իրացումն ու զարգացումը ապահովելու համար կստեղծվեն երաշխավորված պայմաններ եւ իրական հնարավորություններ։
Պետության հոգածության թիրախում են լինելու երիտասարդ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու բնակարանային խնդիրները։
Մեծացվելու են սպորտի ֆինանսավորման ծավալները, բարելավվելու են մարզադպրոցների եւ ակումբների աշխատանքները, մարզիչների սոցիալական պայմանները: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների եւ ազգային հավաքականների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով կարեւորվելու է պետության մասնակցային դերը։
Սպորտի ներուժը ծառայեցվելու է Հայաստանի միջազգային ճանա չելիությանը:
Մշակութային կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ավելի լայն հնարավորությունների ընձեռում։
Պատմամշակութային հուշարձանների, թանգարանների և գրադարանների պահպանում ու բարեկարգում՝ տուրիստական հոսքերի ուղղորդում դեպի այդ հաստատություններ։
Մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների վերանորոգում և նյութատեխնիկական բազայի ապահովում։
Մշակութային և գիտալուսավորչական հաղորդումների տեսակարար կշռի ավելացում հանրային հեռուստատեսության եթերում։
Մշակութային ժառանգության միջոցով արտասահմանում Հայաստանի դրական ընկալման ձևավորում։
Գրադարանային, թանգարանային, արխիվային, կինոֆոտո, տեսանկարահանումների և ձայնային ֆոնդերի համալրում և հարստացում։
Թանգարանային ֆոնդի ցուցանմուշների պահպանության դրոշմապիտակավորման համակարգի ներդնում։
Պետական մշակութային գաղափարախոսության ստեղծում։
Մշակութային կառույցների կառավարման օրենքի փոփոխություն։
Մշակութային ենթակառուցվածքների ապակենտրոնացում՝ պահպանելով։
Հայաստանի մշակութային ամբողջականությունն ու մարզերում համաչափ զարգացման հնարավորությունը մշակույթի ազատականացում և անկախացում պետության հովանավորչությունից։
Մարզերում և մայրաքաղաքում ժամանակակից արվեստի կենտրոնների, դպրոցների ստեղծում և վերագործարկում։
Մշակութային կենտրոնների ակտիվացում միջազգային հարթակներում:
Մշակույթ
«Հայաստան» դաշինք

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն