Այն ճյուղերում, որտեղ մեծաքանակ աշխատատեղերի ստեղծումը լինելու է գերակայություն, օրինակ՝ տուրիզմի, գյուղատնտեսության, սննդի արդյունա բերության, ադամանդագործության եւ ոսկերչության, թեթեւ արդյունաբերության ապահովելու ենք միջազգային մրցունակության եւ որակի աճ:
Զբոսաշրջության ոլորտը պետք է վերականգնի Հայաստանում դինամիկ զարգացող ճյուղերից առաջատարի դիրքը: Կորդեգրվի զբոսաշրջության բնագավառի խթանման նոր քաղաքականություն:
Պետական աջակցությամբ կվերականգնվեն ոլորտին համավարակի պատճառած կորուստները (հարկային արտոնություններ, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր, սուբսիդիաներ եւ հարկերի վերադարձի մեխանիզմներ): Այն կնպաստի Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, համաչափ զարգաց մանը եւ Հայաստանում աղքատության նվազեցմանը։
Կարդիականացվի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը՝ հստակ տարանջատելով պետության եւ մասնավոր հատվածի ուղղակի պարտավորություններն ու նախանշելով համագործակցության կոնկրետ ոլորտները։
Պետությունը ապահովելու է զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ մշակութային ու հոգեւոր ժառանգության պետական հոգածությունը:
Պետությունը աջակցելու է միջազգային հարթակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի եւ գրավչության ներկայացման գործընթացներին: Հատկապես կարեւորվելու են մշակութային, կրոնական, արկածային, էկո, գաստրոէգինու զբոսաշրջության տեսակները։
Պետության առաջնային խնդիրներից է ներգնա եւ արտագնա զբոսաշրջիկների անվտանգության եւ ազատ տեղաշարժի ապահովումը։
Մշակվելու եւ գործադրվելու է զբոսաշրջության ոլորտում ներդրումներ ներգրավելու, երկրի միասնական բրենդի ձեւավորման եւ դրա ճանաչելիության բարձրացման հատուկ ծրագիր։
Հատուկ ուշադրություն է դարձվելու Գյումրու զարգացմանը: Գյումրի-Անի առանցքը կարող է Հայաստանի հյուսիսում նոր, հետաքրքիր տուրիստական կլաստեր դառնալ։ Այդ hամատեքստում կարեւորվում է Գյումրու օդանավակայանի արդիականացումը։
Պետություն-մասնավոր գործակցության շրջանակներում նոր լիցք է հաղորդվելու Դիլիջանում ներդրումների խրախուսման օրենքի կիրառմանը, եւ քաղաքի համակարգային զարգացման մասշտաբային նախագծերին։
Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում գործարկվելու է Գորիսի շրջանի Խնձորեսկ համայնքում յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիրը, որը կապահովի Խնձորեսկ-Գորիս-Տաթեւ առանցքի ակտիվացումը։
Լոռիում նախատեսվում է իրագործել զբոսաշրջության զարգացման ծրագիր՝ ընդգրկելով` Վանաձորը, Ստեփանավանը եւ Ախթալան:
Տարածաշրջանային լոգիստիկ հնարավորությունների զարգացման նպատակով ձեւավորվելու է առնվազն մեկական բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն` Շիրակի եւ Սյունիքի մարզերում:
Սեւանը ազգային հարստություն է, ռազմավարական կարեւորագույն պաշար։ Այն կդիտարկվի ՄԱԿ-ի կենսոլորտային տարածքի կառավարման հայեցակարգի համատեքստում՝ համադրելի դարձնելով ավազանի բնակչության կայուն զարգացումն ու բնապահպանական շահերը։
Զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում։
Հանրապետության տարածքում ներդնել ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանց, համաշխարհային շուկայում ամրապնդել Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկիր։
Հայաստանի ճանաչելիության մեծացման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիայի ապահովման նպատակով շարունակաբար իրականացնել թիրախային ռազմավարություններ, բարձրացնել զբոսաշրջային ծառայությունների որակի նկատմամբ պահանջները։
Աջակցել և խթանել ՀՀ մարզերում զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը (ավանդական փառատոներ, տոնակատարություններ և այլն), մշակել և իրականացնել էկոտուրիզմի զարգացման ռազմավարությունը, ընդլայնել մարզական զբոսաշրջությունը, կոնկրետ թիրախային երկրների քաղաքացիների համար սահմանել առանց արտոնագրի մուտքի ռեժիմ կամ դյուրացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը։
Զբոսաշրջություն
«Հայաստան» դաշինք

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն