Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
  • Ներկայիս միաբևեռ և միայն Ռուսաստանի հետ կապված արտաքին քաղաքականության փոխարեն վարել բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, Հայաստանը Թուրքիային հանձնող Ռուսաստանի փոխարեն ձեռք բերել իրական դաշնակիցներ՝ արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակից» (Major non-NATO ally of the United States) կարգավիճակ ստանալու առաջնահերթությունը,
  • ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես միանգամայն նոր պաշտպանական համակարգի՝ ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը։
  • Քայլեր ձեռնարկել, առաջնահերթորեն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակությամբ ու մասնակցությամբ, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ համագործակցաբար՝ որպես Հարավ-Հյուսիս աշխարհատնտեսական ծրագրում հանգուցային դիրք և դեր ունեցող մասնակից երկիր, տեխնոլոգիական հագեցման և տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով տարածաշրջանային բազմամիլիարդանոց ներդրումային փաթեթի  հայկական բաղադրիչը ստանալու համար։
  • Քայլեր ձեռնարկել Նախիջևանի ապառազմականացման, նրա տարածքում միջազգային վերահսկողության հաստատման և նրա հաղորդակցային ենթակառուցվածքները Հարավ-Հյուսիս միջանցքի համակարգի մաս դարձնելու համար։
  • Ի կատարումն 1990 թ օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջների, ընդունել Անկախ պետականության հաստատման գործընթացի ամբողջացման մասին հռչակագիր և դրանով՝

.ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության  վերականգնումը հայտարարել որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն,

․դատապարտել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության դեմ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի 1920-21 թթ․ ագրեսիան և դրա արդյունքներն արձանագրած փաստաթղթերը, այդ թվում և առաջին  հերթին՝ 1921 թ․ մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը,

.իրավաքաղաքական գնահատական տալ խորհրդառուսական օկուպացիայի շրջանին (1920 թ․ դեկտեմբերի 2 - 1991 թ․ դեկտեմբերի 26) և առ ոչինչ հայտարարել այդ շրջանի բոլոր միջազգային պայմանագրերն ու այլ ակտերը, այդ թվում և առաջին հերթին՝ ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  օկուպացված տարածքներին (Արցախ, Նախիջևան և այլն) վերաբերող ներպետական ակտերը, Հայաստանի անկախ պետականության վերականգնումից հետո դե յուրե անկախության շրջանին (1991 թ․դեկտեմբերի 26 – մինչև Հռչակագրի ընդունման պահը),3. Կազմակերպել իրավաքաղաքական գնահատականից բխող համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն:

  • ՀՀ առաջնայնությունը համարում ենք Արցախի  հարցի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի  խմբի շրջանակներում՝ ձգտելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը, անվտանգության  ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման  մեխանիզմների մշամանը: 
  • Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում խնդիրները պետք է  լուծվեն` ելնելով պատմական փաստերից, արդի իրողություններից, միջազգային  իրավունքի նորմերից և սկզբունքներից: 
  • Աշխատանքներ պետք է իրականացվեն նաև Արևմուտքի հետ՝  Հայաստան Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման  այլընտրանքային ուղիների ձևավորման համար, մասնավորապես պետք է նպաստել բոլոր  բնագավառներում Եվրամիության երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների  զարգացմանը, առանձնակի ուշադրություն դարձնել ՀՀ և Ֆրանսիա  հարաբերություններին, ընդլայնել և խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի  անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ: 
  • Թե ռազմական ոլորտում, թե ներդրումների ներգրավման, թե նոր  տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ԱՄՆ-ը կարող է լինել կարևոր գործընկեր: Ելնելով Արցախյան հակամարտությունում ստեղծված իրավիճակից՝ պետք է հստակեցնել  ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ  քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական, մարդասիրական  ոլորտներում: 
  • Շարունակել «Իրան-Հայաստան» գազատարի և հաղորդակցության այլ ուղիների  կառուցումը (մասնավորապես` հեռանկարում ձեռնարկել «Իրան-Հայաստան» երկաթուղու  կառուցումը): Պետք է սկսվեն բանակցություններ Հայաստանով դեպի Վրաստան  իրանական գազի տարանցման շուրջ: 
  • Որպես արտահանման շուկա՝  առաջնայնությունը տալիս  միլիարդ բնակչությամբ, ավելի բարձրորակ, բարձր  գնողունակությամբ ԵՄ շուկային: