Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Թեթևացնել ժողովրդի սոցիալական հոգսերը և դյուրացնել բիզնեսը (վարկեր, հարկեր, տույժ ու  տուգանքներ, կոմունալ և տարատեսակ այլ վճարումներ, կրթություն, առողջապահություն, արդար ու ազատ մրցակցություն և այլն)։
  • Հնարավոր բոլոր միջոցներով էապես նվազեցնել վարկերի տոկոսադրույքները:
  • Հիմնովին վերանայել ՀՀ օրենսդրությունը՝ այն առավելագույնս համակարգելու, պարզեցնելու և ազգադավ ու հանցավոր ռեժիմների կեղեքիչ կառավարման համար ստեղծված անիրավ կամ մասնավոր շահերին ծառայող օրենքները (օրինակ՝ պարտադիր կենսաթոշակային, կարմիր գծեր, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներ և տույժեր և այլն) փոփոխելու նպատակով:
  • Ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ՝ այդ նպատակով առկա սոցիալական քարտերը փոխարինելով գործառնական քարտերով և դրանց կիրառմամբ վերացնել առողջապահության պետպատվերային սկզբունքը և վճարել բուժօգնության ու սպասարկման համար, վճարել սոցիալական օգնություններն ու նպաստները, վճարել նախակրթարանից մինչև հետբուհական մասնագիտական կրթության ծախսերը, նպաստել ստվերի արմատական կրճատմանը՝ մանրածախ առևտրում դրանք օգտագործելով որպես վճարահաշվարկային քարտեր, ապահովել մանրածախ առևտրում կատարված գործարքների մինչև 10 տոկոսի վերադարձը քարտի տիրոջը (չհարկվող ամսական եկամուտ), ստացված եկամտով պետբյուջեի միջոցների հաշվին կազմակերպել բնակչության պետական առողջապահական ապահովագրություն:
  • Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնել արհմիությունները:
  • Ըստ իրական պահանջների սահմանել նվազագույն սպառողական զամբյուղը:
  • Մշակել և իրականացնել ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  • Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնել սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:

Վերանայել պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի:

  • ահմանել արժանավայել սոցիալական ապահովություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված անձանց ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց ընտանիքների անդամների համար:
  • Մշակել և իրագործել ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը: 
  • Իրագործել սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով։
  • Իրագործել բնակարանաշինության ծրագիր 1988 թ․ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժած և մինչ օրս բնակարան չունեցողների, պատերազմի հետևանքով տեղահանվածների, պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած կարիքավոր զինծառայողների ու մարտական գործողությունների այլ մասնակիցների ընտանիքների, ինչպես նաև հակամարտությունների կամ այլ պատճառներով ունեցվածքը կորցրած հայրենադարձների համար՝ բնակարանների սեփականության իրավունքով:
  • Բանակցություններ սկսել առևտրային բանկերի և վարկային կազմակերպություննեի հետ՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով:
  • Նվազեցման նպատակով էապես վերանայել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները:
  • Կանանց համար ծերության կենսաթոշակային ժամկետ սահմանել 55 տարին: Կնոջ դեկրետային ժամկետը համարել աշխատանքային ստաժ՝ 1 օրը հավասար 2 օր ինդեքսով:
  • Դեկրետային ինդեքս սահմանել չաշխատող մայրերի համար ամսեկան նվազագույն զամբյուղի եռապատիկի չափով (վճարումը կատարել պետբյուջեից): Աշխատող մայրերի համար ստացվելիք ամսեկան վճարը շարունակել գործող օրենքով, բայց ոչ սակավ նվազագույն զամբյուղի եռապատիկի չափով:Պակասող գումարը կվճարեն պետական բյուջեից:
  • Հաստատվելու է քվոտա հաշմանդամ ունեցող ընտանիքների համար՝ . անվճար 200կվ էներգիա ամսեկան . 10 խմ գազ գարուն-ամառ . 25 խմ գազ աշուն-ձմեռ բարձրադիր լեռնային շրջաններում 1,5 անգամ ավել: Վճարումները կկատարվեն ՀՀ պետբյուջեից: Սույն արտոնությունները բացի խնամողի վճարից կպահպանվի հաշմանդամի կնոջ համար ցմահ և երեխաների մինչև 21 տարին լրանալը: Երկրի տարածքում հաշմանդամի և խնամողի երթևեկության (բացի տաքսի) վճարը կվերադարձվի նրանց ներկայացված կտրոններիտոմսակների առկայության պարագայում: Տարեկան յուրաքանչյուր հաշմանդամի տրամադրել հավելյալ վճար մինչ 500կմ տաքսով երթևեկելու համար:
  • Անապահով ընտանիքների, հաշմանդամ ունեցող ընտանիքների համար մանկապարտեզները կլինեն 100% անվճար:
  • Հատուկ ուշադրություն դարձնել միայնակ մայրերի ապահովածությանը:Միայնակ մայրերի երեխաների վրա տարածել պատերազմում հաշմված անձ ունեցող ընտանիքների բոլոր իրավունքները։
  • Իրականացնելով լայնամաշտաբ աշխատանքներ ՀՀ կառավարությունը կձեռնարկի սոցիալական բնակարանաշինության հատուկ քաղաքականություն, որից 15%-ը մայրաքաղաքում մնացածը մարզերում: Կհայտարարվի միջազգային տենդեր: Ֆինանսավորման 60%-ը կիրականացնի պետությունը 40%-ը միջազգային կառույցները՝ օրենքի նախագիծը պատրաստ է:
  • Առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնել մանկատներն ու ծերատները:
  • Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերը հայտարարել սահմանապահ գոտի:
  • Օրենքով սահմանել նրանց տրվելիք արտոնություններն ու պարտականությունները: