Ամրագրել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետությ ան իրավահաջորդությունը և Հայկական հարցի (ներառյալ ՝ Արցախի հարցի) լուծման համատեք ս տո ւ մ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը հայտարարել որպես ազգային ռազմավարության համակարգաստեղծ գերակայություն:
Ընդունել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության որդեգրումից բխող և Հայկական հարցի (ներառյալ՝ Արցախի հարցի) լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնական նպատակի իրագործմանը ծառայող Ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ և, որպես այդ հայեցակարգի հրատապ միջոցառումներ՝ մինչ դրա ընդունումը:
Քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափերում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) և դրա հիման վրա և (կամ) դրանից բխող այլ փաստաթղթերը դատապարտելու ու չեղարկելու, ի կատարումն դրանց առաջացրած հետևանքները չեզոքացնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները 2020 թ․ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր վերադարձնելու, դրանք Շուշիի և Հադրութի շրջաններից դուրս բերելու, Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները լուծելու համար։
Վերականգնել Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը:
Ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը, եւ խաղաղ բանակցությունների նոր փուլով արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը։ Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման համար` նպատակաուղղված ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի տարածքի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային անվտանգ կապի ապահովմանը:
Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ եւ հետեւողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագոր ծակցության եւ բոլոր հարեւանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման եւ զարգացման օգտին։
Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համահունչ, տարա ծաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձեւավորվեն համագործակցության, փոխօգնության եւ տարածաշրջային խաղաղության հաստատման նոր մոդելներ։
Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձեւավորել տարածաշրջանային նոր օրակարգ եւ պաշտպանել սեփական շահերը:
Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ եւ փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային եւ պետական շահից։
Արցախ
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

«Հայաստան» դաշինք