Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Նախագծի անվանում։ «Քաղաքական կողմնացույց» գործիք

Նախագծի իրականացման ժամկետներ։ 12 ամիս (2018-19թթ)

Ֆինանսավորման չափը։  42.175 

Նախագծի նկարագրություն։ Նախագիծը բաղկացած է երեք բաղադրիչից․

«Քաղաքական կողմնացույց» գործիք

«Քաղաքական կողմնացույցը» եզակի թվային գործիք է, որը, ելնելով քաղաքացիների հայացքներից ու համոզմունքներից, նրանց տեղակայում է քաղաքական սպեկտրի առանցքում։ Պատասխանելով «Քաղաքական կողմնացույց»-ի հարցերին՝ օգտատերերը հնարավորություն ունեն դիտել տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումը սպեկտրի վրա և համեմատել սեփական արդյունքների հետ:

Երկխոսության հարթակ

Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունն ու համագործակցությունը համարելով կարևոր քայլ կայուն ժողովրդավարության ճանապարհին ՝ մենք ստեղծեցինք քաղաքական երկխոսության հարթակ: Կազմակերպվել են փորձագիտական ​​քննարկումներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ աշխատանքային իրավունք, դատական ​​համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, լրատվամիջոցներ ու ժողովրդավարություն և այլն:

Ընտրական ծրագրերի համեմատություն

Հաշվի առնելով քաղաքական դերակատարների հաշվետվողականությունը և հետևողականությունը կայուն ժողովրդավարության կայացման գործընթացում՝ մենք գործարկել ենք առցանց հարթակ, որտեղ ընտրողները հնարավորություն ունեն ծանոթանալու և համեմատելու քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը: Այստեղ հնարավորություն կա համեմատել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը և նոր ձևավորված Կառավարության ծրագիրը ՝ ստուգելու, թե որքանով են պահվում ընտրական խոստումները: