
Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ
Նախագծի անվանում։ «Ամեն ինչ քաղաքական է»
Նախագծի իրականացման ժամկետներ։ 12 ամիս (08.01.2020-07.31.2021)
Ֆինանսավորման չափը։ 44.280 $
Նախագծի նկարագրություն։ Նախագիծը բաղկացած է երկու բաղադրիչից․
Երկխոսության տուն (Dialogue House)
Քաղաքական երկխոսությունը կկազմակերպի մոդերացված քննարկումների շարք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկումները ուղղված կլինեն ինստիտուցիոնալ կապերի ավելացմանը և խնդիրների համագործակցային լուծման խթանմանը: Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսությունն ու համագործակցությունը համարելով կարևոր քայլ կայուն ժողովրդավարության ճանապարհին՝ մենք ստեղծեցինք այս քաղաքական երկխոսության հարթակը:
«Քաղաքական հյուր» podcast
Քաղաքականության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ավելի լայն իրազեկվածություն բարձրացնելու համար Քաղաքական երկխոսությունը ձայնագրելու է «Քաղաքական հյուր» խորագրով ութ փոդքասթ: Յուրաքանչյուր փոդքասթը տևում է շուրջ 20-30 րոպե: Զրույցները լինում են որոշակի բարեփոխումների և դրանց շուրջ գործընթացների վերաբերյալ:
Նախագծի անվանում։ «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից»
Նախագծի իրականացման ժամկետներ։ 01.08.2021-30.07.2022
Ֆինանսավորման չափը։ 58.036 USD
Նախագծի նկարագրություն։
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հնարավորություն կընձեռի մարզաբնակ, համայնքային խնդիրներին իրազեկ ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագրին։ Ընտրված մասնակիցները կժամանեն Երևան, որտեղ տեղի կունենա եռօրյա դասընթացներ, որի ընթացքում նրանք կծանոթանան տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններին ու գործառույթներին, փոփոխությունների տեսություններին, կսովորեն գրել դրամաշնորհային ծրագրեր։
Երիտասարդները նաև կունենան հանդիպում- քննարկումների քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում նրանք կկարողանան բարձրացնել իրենց հուզող հարցերը։
Ծրագիրն հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կներկայացնեն դրամաշնորհային ծրագիր և կստանան դրամաշնորհ՝ իրենց համայքնում այն իրականացնելու համար։
Ծրագրի ընթացքում հնարավորություն կընձեռվի նաև ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին իրականացնել հետազոտություններ քաղաքական հաղորդակցության ռազմավարությունը Հայաստանում թեմայի շրջանակներում։