Եվրոպական Միության դեսպանությունը Հայաստանում

Նախագծի անվանում։  «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ»

Նախագծի իրականացման ժամկետներ։ 2 տարի (01.02.2021-31.01.2023)

Ֆինանսավորման չափը։ 83.264 

Նախագծի նկարագրություն։ 

Ծրագրի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության դերակատարների արդյունավետ ներգրավումը հանրային կառավարման և  ժողովրդավարական գործընթացներում։ Ծրագրի շրջանակներում  նախատեսվում է հաստատել Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսություն՝ նպաստելով հաշվետու հանրային կառավարմանն ու քաղահասարակության և փորձագիտական համայնքի ներգրավմանը քաղաքականությունների մշակման տարբեր փուլերում։

Ծրագիրը իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի հետ համատեղ կոնսորցիումով: Ծրագիրը իրականցվելու է Երևանում, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։