Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության հիմնադրամ

Նախագծի անվանում։ «Վերադարձնելով քաղաքականությունը ընտրություններ»

Նախագծի իրականացման ժամկետներ։ 3 ամիս (01.05.2021 – 30.08.2021)

Ֆինանսավորման չափը։ 22,010 $

Նախագծի նկարագրություն

Ծրագրի նպատակն է բարելավել արտահերթ ընտրությունների ընտրական միջավայրը՝ լրատվամիջոցների ու civic-tech-ի միջոցով վերլուծելով և ներկայացնելով քաղաքական դիսկուրսները ՀՀ քաղաքացիներին։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու է նախընտրական ծրագրերի մոնիտորինգ և վերլուծություն և 12-18 հարցազրույցներ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Ավելին, ստեղծվելու է ինտերակտիվ քաղաքական քարտեզ՝ ապահովելու ծրագրի շրջանակներում, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կողմից պատրաստված պրոդուկտների հասանելիությունը մեկ վայրում։ Քարտեզը կներառի բոլոր քաղաքական ուժերի գաղափարախոսություններն ու ծրագրերը, որոնք վեր կհանվեն հետազոտությունների, հարցազրույցների, քննարկումների և քաղաքական ծրագրերի ուսումնասիրության արդյունքում։ Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն կունենան վիզուալ եղանակով տեղակայել և համեմատել քաղաքական ուժերը։