Կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։
Ներդնելու ենք ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը լինելու են այս ոլորտի առաջնահերթությունները:
Շարունակելու ենք Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը, վերարտադրմանը, բնականոն զարգացմանը և խելամիտ օգտագործմանը, աղտոտվածության նվազեցմանը և ապա` լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Կատարելու ենք օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխություններ, որոնք հասցված վնասի պատշաճ փոխհատուցումից բացի ուղղված կլինեն այդ վնասի հնարավորինս կանխարգելմանը, մեղմմանը և ի վերջո, չեզոքացմանը:
Ընդունելու և գործարկելու ենք կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն:
Վերանայելու ենք բնապահպանական հարկի դրույքաչափերը, որի հաշվարկման հիմքում ընկած է լինելու շրջակա միջավայրին և դրա առանձին բաղադրիչներին հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքը:
Վերանայելու ենք մետաղական օգտակար հանածոների հարկման շեմը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման մեխանիզմը:
Ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մշտադիտարկման և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Բարձրացնելու ենք հանրային իրազեկվածությունը:
Ապահովելու ենք սերտ համագործակցություն ակադեմիական, գիտական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և Շրջակա միջավայրի նախարարության միջև:
Սևանի հիմնահարցի լուծումը, որն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ։
Սևանում բարձր է ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, ինչը ծաղկման գլխավոր պատճառներից է, իսկ դրանց աղբյուրը կոյուղաջրերը և պարարտանյութերն են, որոնք գետերի միջոցով լցվում են Սևան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել:
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից: Մաքրված տարածքները պետք է ծածկել ավազով կամ մանր քարերով: Այսօր Սևանի ափամերձ հատվածներում առկա են ճահճացած հսկայական տարածքներ, և այս հատվածներից կենսազանգվածի մաքրման աշխատանքները հրատապ են ու օրախնդիր։
Սևանի էկո համակարգի վերականգնում. որքան հարուստ է էկո համակարգը՝ իր բաղադրիչներով, այնքան կայուն է: Սևանի էկո համակարգում առկա են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Ցավոք, Սևանի պարագայում մենք ունենք կենսաբազմազանության կրճատում, ինչը հանգեցնում է էկո համակարգում նյութերի շրջանառության ցիկլի խախտման: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակները ճահճացման հետևանքով կանգնում են վերացման վտանգի առաջ, իսկ որոշ տեսակներ արդեն վերացել են: Հստակ պետական քաղաքականությամբ անհրաժեշտ է վերականգնել Սևանի էկո համակարգը:
Անհրաժեշտ է իրականացնել անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ։ Անտառապատումների և անտառների պաշտպանության աշխատանքներն անուշադրության են մատնված:
Նպաստել և աջակցել բնության պահպանմանը, բնապահպանական գործունեությանը՝ առաջնորդվելով բնության մասն ենք սկզբունքով։ Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն։ Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ։ Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով։
Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:
Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:
Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները՝ կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը): 5. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
Մշտապես վերահսկել բնական պաշարների օգտագործման ոլորտի, այդ թվում` հողային, ջրային անտառային ու բնական այլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության խնդիրները։
Իրականացնել իրավիճակային ստուգումներ և թափոնների ուսումնասիրման աշխատանքներ, կարևոր է խթանել թափոնների վերամշակմամբ արտադրության կազմակերպումը՝ ներառյալ պլաստիկ թափոնների վերամշակումը:
Բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներինպատկանող սեփականությունը չմսխելու, դրա օգտահանումը նրանց ապագային ծառայեցնելու սկզբունքներով։
Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկհանքարդյունաբերական գործող համալիրների դեպքում առաջարկում ենքորդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը, հարկայինարտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել «կանաչ»
տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին:
Իսկ հրաժարվելուդեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։Երկարաժամկետ կտրվածքով գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում։
Չեզոքացնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունըտեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնականապես փակվելու են բոլոր մետաղական հանքերը:
Բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործմանթույլտվությունները։
Փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարներըկոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտմանհարցում։
Ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտքաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով։
Առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվողխորքային հորերի ջրերի ծախսը։
Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիականչափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը դիտելով որպես թիվ 1 առաջնահերթություն։
Զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձհամայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառներիպահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջականշահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսիզարգացմանը։
Հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու համար հողերի դեգրադացիանև էրոզիան,հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղայինթափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերիտեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորվածպլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ, բնության հատուկ պահպանվող տարածքների հիման վրա ստեղծելկենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհումզբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում ենգերշահագործումից։
Դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը։
Սևանա ճիցջրիբացթողումըպետքէհասցնելնվազագույնի, նպատակունենալովլճիմակարդակըբարձրացնելայնառավելագույնսահմանին, որըհնարավորությունկընձեռիարագվերականգնելլճիկենսաբանականմիջավայրը, իսկձկանորսըառնվազնհինգտարովարգելել։Լճիմակարդակիբարձրացմանըզուգընթացիրականացնելառափնյաշինություններիապամոնտաժումըևավտոճանապարհներիվերակառուցումը։Սևանալիճըթունավորարտանետումներիցզերծպահելունպատակովլճիավազանըհայտարարելէկոլոգիապեսմաքուրտնտեսականգոտի։
Օտար եւ ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցությունները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ կիբերհանցագոր ծությունների դեմ համակարգված պայքարի նպատակով, արդիականացնելու ենք երկրի անվտանգության պետական համակարգը (զինված ուժեր, անվտանգության խորհուրդ, քաղաքացիական պաշտպանության եւ իրավապահ համակարգեր):
Համահայկական ներուժի մեկտեղման նպատակով կգործադրվի ազգային հարստության պահպանմանն ու աճին, տնտեսական, սոցիալական եւ բնապահ պանական ռեսուրսների կապիտալացմանն ու Հայաստանի տնտեսական զարգացմանը նպատակաուղղված ներդրումային համալիր ծրագիր։ Կստեղծվի բազմահարթակներդումային ֆոնդերի համակարգ:
Գործադրվելու է արտաքին պարտքի դիմաց բնապահպանական եւ կայուն զարգացման ներդրումներ իրականացնելու ծրագիր: Այս շրջանակներում, արտաքին գործընկերների հետ պայմանավորված ձեւաչափով, արտաքին պարտքի մարմանն ուղղված միջոցներով ֆինանսավորվելու են Հայաստանում բնապահպանական եւ կայուն զարգացման ծրագրեր։
Ապահովելով սերունդների առջեւ պատասխանատու բնապահպանություն, ստեղծված նոր իրողությունների պայմաններում, գործադրվելու է ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարական ծրագիր: Վերականգնվող ռեսուրսների օգտագործման ծավալներն ու եղանակները չեն գերազանցելու դրանց վերականգնման կարողությանն ու շրջակա միջավայրի աղտոտման ընդունելի մակարդակը, չսպառվող բնական ռեսուրսներն օգտագործվելու են առավելագույն ծավալներով՝ պահպանելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության սկզբունքը։
Ռազմավարական համարելով Արարատյան դաշտի ջրային պաշարների առաջանցիկ վերականգնումը, բացառելու ենք ստորերկյա ջրավազանի գերշահագործումն ու հյուծումը: Ընդլայնվելու են Հայաստանի անտառային տարածքները։