Գագիկ Ծառուկյանի մասին

10/06/2021 00:09

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Գագիկ Ծառուկյան 

ԱԺ պատգամավոր

1975-1977թթ. Գագիկ Ծառուկյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը:  

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: 

2007թ.-ին առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստանը ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը:

2015 թվականի մարտի 5-ին  ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից։

Փետրվարի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ 

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից։

 2018 թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։