Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռքբերված միջոցները։
Հիմնավորապես վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ պետական այլ ծառայողների եկամուտների հայտարարագրման համակարգը` կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված հայտարարագրված եկամուտների եւ իրական ունեցվածքի համեմատական վերլուծության չափորոշիչները։
Բացառել պետական մարմիններում արտաբյուջետային միջոցների ձեւավորումն ու օգտագործումը։
Հստակ տարանջատել իշխանությունն ու խոշոր գործարարությունը. օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն ստացած խոշոր ձեռնարկատիրոջ բիզնեսը հանձնվում է պետական կառավարման
ՀՀ ողջ օրենսդրությունը մաքրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարդ եւ խճճող ձեւակերպումներից` գործարար համայնքն ու քաղաքացուն ազատելով օրենսդրական թակարդներից: Այսուհետ բոլոր օրենքները, կառավարության որոշումներն ու այլ իրավական ակտերն ընդունել միայն կոռուպցիոն ռիսկերի բացակայության վերաբերյալ փորձագիտական եզրակացության առկայությամբ:
Վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար
Ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, վերանայել եւ ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները։
Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, սահմանափակել շուկայի 33.33%-ի չափով: Սահմանափակումը պարտադիր կիրառել լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա տարածել օրենքով։
Շարունակելու ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում արդյունավետ կիրառումը:
Զարգացնելու ենք հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմները:
Պարզեցնելու ենք վարչարարությունը: Ներդնելու ենք էլեկտրոնային գործիքներ, ծառայությունների մատուցման միասնական և դյուրին համակարգ:
Հակակոռուպցիոն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը, համալրելու ենք պրոֆեսիոնալ և բարեվարք կադրերով և ապահովելու ենք այս մարմինների գործունեությունը ամբողջական ծավալով:
Իրականացնելու ենք կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և դրա հիման վրա միջոցառումների ծրագրերի մշակում:
Կրթության բոլոր օղակներում ներառելու ենք հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ առարկայական ծրագրեր։
Թվայնացնելու ենք հանրային ծառայությունները՝ դրանց մատուցումը իրականացնելով մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով: Շարունակելու ենք հանրային ծառայության միասնական գրասենյակների ծավալումը մարզերում։
Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովել դրա գործնական կիրառությունը:
Ձևավորել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային բարձր անհանդուրժողականություն և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը:
Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և ապահովել դրա գործնական կիրառությունը:
Ձևավորել կոռուպցիա երևույթի նկատմամբ հանրային բարձր անհանդուրժողականություն և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը:
Ստեղծել պետական կոմիտե կամ պետական գերատեսչություն, որի գործունեության գերնպատակը կլինի անողոք պայքարը կոռուպցիայի ու կաշառակերության դեմ և դրանց արմատախիլ անելը։
Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգ։
Կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմինը, որն իր գործունեությունը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների վրա։
Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտականկրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի ևհակակոռուպցիոն կրթության ծրագրեր՝ հաշվի առնելովուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները:
Հանրության շրջանում կծավալվեն հակակոռուպցիոն իրազեկմանարշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոնհամակարգչային խաղեր:
Էականորեն կբարելավվի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերիբախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի ևկընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետփոխկապակցված անձանց ցանկը, կվերանայվեն հայտարարագրում սխալ կամոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիրչներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
Ամբողջական ծավալով կներդրվի իրական սեփականատերերիինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր, և այն վարողմարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիությունունենալու լիազորությամբ։
Խոշոր և միջին բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտկներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր
Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացած դատարան, որումպաշտոնի նշանակման վեթինգի իրականացման միջոցով կներգրավենարժանի, պրոֆեսիոնալ և բարեվարք դատավորներ:
Իրական գործնական հիմքերի վրա կներդրվի կոռուպցիայի հետևանքովգողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը` ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով: Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցովկօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտնպատակներով:
Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբկոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը:
Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսածանօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականությանիրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովինկընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացմանմիջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը։
Պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի իննսուն տոկոսը տասը տարվաընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը ևպետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայնօրենքներով սահմանված բարեխղճության կանոնների պահպանման դեպքում:Կամովին վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամներիմիջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտնպատակներով:
Վճռականորեն արմատախիլ ենք անելու կոռուպցիան, գանձագողությունը՝ վերացնելով դրանք ծնող շարժառիթների ամբողջ շղթան։
Պարզեցվելու եւ հստակեցվելու են գործարարությամբ զբաղվելու իրավական ընթացակարգերը, բարձրացվելու է որոշումներ կայացնելու թափանցիկությունը, առավելագույնս բացառվելու է օրենքների երկիմաստությունը։
Վերանայելու ենք այն իրավական ակտերը, որոնք, խաթարելով մրցակցային միջավայրը, ընդունվել են՝ կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի տնտեսական շահից ելնելով։ Կասեցնելու ենք այն օրենքների կիրարկումը, որոնք ձեւավորում են ներդրումային անբարենպաստ միջավայր։