Առողջապահություն

Խորհրդարանական ուժեր

«Ուժեղ Հայաստան» դաշինք logo «Ուժեղ Հայաստան» դաշինք

 

  • 20% տոկոս էժան դեղեր բոլորի համար։

    ՀՀ-ում դեղերի գների նվազեցման ամենաարագ և արդյունավետ լուծումը կարող է լինել Վրաստանի փորձին մոտ մոդելի ներդրումը՝ արտաքին ռեֆերենսային գնագոյացում (ERP) / մաքսիմում թույլատրելի գին (MAC) մեխանիզմով, բայց հարմարեցված ՀՀ շուկային։

  • Սահմանել ընտրված առաջնահերթ դեղերի համար առավելագույն թույլատրելի մանրածախ գին (“գնի առաստաղ”)՝ հիմնվելով ռեֆերենս երկրների այդ թվում Վրաստանի միջին գների վրա։
  • Այլընտրանքային՝ նույն ազդող նյութով դեղի (գեներիկի) պարտադիր առաջարկման կանոն․ առաջինը՝ առավել մատչելի տարբերակը։ Սա կբարձրացնի գեներիկների սպառումը, կնվազեցնի կոնկրետ բրենդից կախումը, կմեծացնի մրցակցությունը։
  • Խախտման համար աստիճանական պատասխանատվության կիրառում՝ ընդհուպ լիցենզիայից զրկում

«Միասնության թևեր» կուսակցություն logo «Միասնության թևեր» կուսակցություն

  • ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։

  • Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։

  • Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։

  • Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․ բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։

     

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Առողջ ապրելակերպը ոչ միայն առողջությունը պահպանելու, այլև երջանկության և բարեկեցության համար էական գործոն է։ Այն ներառում է առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ֆիզիկական կուլտուրան և զանգվածային սպորտը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը կխրախուսեն առողջ ապրելակերպը և դրան ուղղված ծրագրեր կիրականացնեն՝ խթանելով հատկապես սպորտով զբաղվելը երեխաների շրջանում։ Յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա պետք է ունենա հնարավորություն զբաղվելու սպորտով՝ իր նախասիրությամբ:

  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ամբողջ բնակչության ընդգրկում:

  • 50 առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերազինում, այդ թվում՝ 20 բժշկական կազմակերպությունների որակի ակրեդիտացում ԵՄ կամ ԱՄՆ ստանդարտներով, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների` ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման գործընթացի մեկնարկ։  

 

«Հանրապետություն» կուսակցություն logo «Հանրապետություն» կուսակցություն

  • Համընդհանուր ապահովագրության պարտադիր բաղադրիչ (երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամներ, անապահովներ)։

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Առողջապահության համընդհանուր ապահովագրության զարգացում՝ ընդլայնելով թվայինացման միջավայրը, հիվանդության կանխարգելման հնարավորությունները, հիվանդությունների ցանկը, հերթերի, դեղերի գների անհիմն բարձրացման բացառում։

  • Բժշկական անձնակազմի բազային աշխատավարձերի շեշտակի բարձրացում և վարձատրության արդար համակարգի կիրարկում։

  • Մարզերում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնում՝ որակյալ բուժօգնության հասանելության ապահովմամբ բոլոր քաղաքացիների համար, դեղերի շուկայի կարգավորում՝ առաջատար երկրներում գրանցված դեղամիջոցների ավտոմատ լիցենզավորման մեխանիզմի գործարկմամբ։